Գյուղ | |||
---|---|---|---|
Արագածոտն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Թիվ 5 սովխոզ | ||
ԲԾՄ | 1060 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1015 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Արագածոտնը գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արագածոտն համայնքում[2]։ Հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից ՝ 17 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1060 մ։ Գյուղի աշխարհագրական դիրքը հարևան բնակավայրերից` Ուջան գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Կոշ գյուղից 6 կմ հարավ-արևելք և Նոր Եդեսիա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք։ Կլիման չոր և շոգ է։ Գյուղին պատկանող հողատարածքներում կան բազմաթիվ պատմամշակութային կոթողներ մ․թ․ա․ 3000-ական թվականներից, ինչպես նաև 17-18րդ դարի ամրոց իր ջրահավաք ավազանով՝ խմելու ջրի ջրամբար, որը իր մասշտաբներով հայաստանում եզակի է։ Բերդը կոչվում է Քյոռողլու բերդ, Կարմիր կատար բլրի գագաթին 1300 մետր բարձրության վրա։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես խաղողագործությամբ։ Գյուղն ունի մշակույթի տուն (չգործող)։
Նախկին սովխոզը հիմնվել է 1971 թվականին[3]։
1981 թվականին ուներ 613 բնակիչ։
Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Արագածոտնի մշտական բնակչությունը 1079, իսկ առկա բնակչությունը 770 հոգի է[4]։
Արագածոտնի ազգաբնակչության փոփոխությունը[5].