Գյուղ | ||
---|---|---|
Արբաթ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Արարատի մարզ | |
Գյուղապետ | Արայիկ Պետրոսյան | |
Հիմնադրված է | 1830[1] թ. | |
Այլ անվանումներ | Արբադ, Արպատ | |
Մակերես | 3,04 կմ² | |
ԲԾՄ | 850 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2058[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, եզդիներ | |
Կրոնական կազմ | ![]() | |
Տեղաբնականուն | արբաթցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +374 (232) | |
| ||
Արբաթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։
Գյուղի մակերեսը՝ 304 կմ2 է, բնակչությունը՝ 1801։ Նախկինում ունեցել է նաև Արբադ, Արպատ անվանումները։ Գյուղն ունի դպրոց, հիվանդանոց, գրադարան։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -9-ից -10 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 46 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արբաթի մշտական բնակչությունը կազմել է 2058, առկա բնակչությունը՝ 1946 մարդ[2]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ[3]։ Ներկայիս հայ բնակիչների նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Պարսկահայաստանի Մակու և Սալմաստ գավառներից։
Արբաթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 391 | 671 | 555 | 726 | 911 | 1274 | 1329 | 1611[5] | 1993 | 2058[2] |
Ըստ 2005 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1538 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 14%։ Գյուղն ունի 493 տնտեսություն։ Ազգային կազմը միատարր չէ, այստեղ ապրում են նաև եզդիներ։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 250 հա։ Վարելահողերը զբաղեցնում են վերջիններիս մոտ 90%։ Կան նաև խաղողի և պտղատու այգիներ՝ 1,5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբաթ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 407)։ ![]() |