Արթուր Չիլինգարով

Արթուր Չիլինգարով
Артур Чилингаров
Ծնվել էսեպտեմբերի 25, 1939(1939-09-25)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 1, 2024(2024-06-01)[1] (84 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Բնակության վայր(եր)Մոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ, գրող, աշխարհագրագետ, վիճակագրագետ և պետական գործիչ
Գործունեության ոլորտՕվկիանոսագրություն, Օդերևութաբանություն, աշխարհագրություն և polar research?[2]
Պաշտոն(ներ)Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ, Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ և Պետական Դումայի անդամ
Ալմա մատերԱդմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա (1963)
Կոչումպրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան, Հայրենիք՝ համայն Ռուսաստան, Ivan Rybkin Bloc? և Civic Union?
Երեխա(ներ)Ksenia Chilingarov?
Ստորագրություն
Изображение автографа
 Artur Chilingarov Վիքիպահեստում

Արթուր Նիկոլայի Չիլինգարով (ռուս.՝ Артур Николаевич Чилингаров, սեպտեմբերի 25, 1939(1939-09-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 1, 2024(2024-06-01)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։ 1963–1965 թվականներին աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974–1992 թվականներին վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։ 1969-1971 թվականներին եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973 թվականներին՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979 թվականներին՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։ 1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։

Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում[3][4]։ Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի (1994) և Բրիտանական թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
  • ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (29.05.2008)
  • Ռուսաստանի բևեռախույզների ընկերակցության նախագահ (1991)
  • ԱՍՆ-ի միջազգային հետախուզական ակումբի անդամ
  • Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
  • Անտարկտիդայի պահպանության միջազգային կազմակերպության նախագահ
  • ՌԴ Պետական դումայի պատգամավոր (1993 թվականից), փոխնախագահ (1994 թվականից)

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման–բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը[5]։

«Հայրենիքի հանդեպ վաստակի» 4-րդ աստիճանի շքանշան, հուլիսի 31, 2014
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր աշխարհագրագետ (2021 թվականի մարտի 15)-Ռուսաստանի պատմամշակութային և բնական ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի, ռուսական աշխարհագրական ընկերության գործունեությանն ակտիվ մասնակցության համար[6]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2019 թվականի սեպտեմբերի 9) - ռուսական պետականության ամրապնդման, պառլամենտարիզմի զարգացման և երկարամյա բարեխիղճ աշխատանքի գործում ունեցած մեծ ավանդի համար[7]
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (2015)[8]
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի» 4-րդ աստիճանի շքանշան (2014)
  • Ռուսական աշխարհագրական ընկերության մեծ ոսկե մեդալ (2014 թվական) - Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտություններում ունեցած նշանակալի ավանդի համար[9]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2009 թվականի սեպտեմբերի 25) - երկարամյա բեղմնավոր օրինաստեղծ գործունեության համար[10]
  • ՌԴ Հերոսի կոչում (2008)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, 2008
  • Անդրեյ Նախավկայի «Հանուն հավատի և հավատարմության» մրցանակի (2008) դափնեկիր
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի» 3-րդ աստիճանի շքանշան (12.06.2007)
  • «Գիտության խորհրդանիշ» մեդալ (2007)
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր օդերևութաբան (2005 թվականի փետրվարի 11) - օդերևութաբանության բնագավառում ունեցած վաստակի համար[11]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2004 թվականի սեպտեմբերի 25) - ռուսական օրենսդրության զարգացման գործում անձնական մեծ ներդրման համար[12]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (2003 թվականի նոյեմբերի 28) - կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ավանդի համար[13]
  • «Ծովային վաստակի համար» շքանշան (27.01.2003)
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (1997 թվականի նոյեմբերի 18) - Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի տոնակատարության նախապատրաստմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցության համար[14]
  • ԽՍՀՄ հերոս (1986)
  • Լենինի շքանշան (1986)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (04.1981)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1981)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1981)
  • «Պատվո նշան» շքանշան (04.1976)
  • Կինը՝ Տատյանա Չիլիգարովա
  • Որդին՝ Նիկոլայ Չիլինգարով (ծն. 1974 թվականին)․ մի քանի ընկերությունների համասեփականատեր, որոնցից հիմնականը նավթագազային հորեր կառուցող «Север Спец Групп» ընկերությունն է[15]։
  • Դուստրը՝ Քսենյա Չիլինգարովա (ծն. 1982 թվականին)․ 2009-2012 թվականներին ամուսնացած է եղել ջութակահար Դմիտրի Կոգանի հետ[16]։ Պրեմիում հատվածի «Arctic Explorer» ձմեռային հագուստի ապրանքանիշի համասեփականատեր[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Умер Артур ЧилингаровTASS.
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Արթուր Չիլինգարով(չաշխատող հղում)
  5. ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ, Արթուր Չիլինգարով
  6. «Указ Президента Российской Федерации от 15.03.2021 № 142 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 9 сентября 2019 г. № 430 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2021-02-28 Wayback Machine.
  8. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  9. Заседание попечительского совета Русского географического общества Արխիվացված 2014-10-06 Wayback Machine.
  10. Распоряжение Президента Российской Федерации от 25 сентября 2009 года № 613-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации Чилингарова А. Н.» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine.
  11. Указ Президента Российской Федерации от 11 февраля 2005 года № 145 «О присвоении почётного звания „Заслуженный метеоролог Российской Федерации“ Чилингарову А. Н.» Արխիվացված 2014-05-18 Wayback Machine.
  12. Распоряжение Правительства Российской Федерации от 25 сентября 2004 года N 1229-р «О награждении Почетной грамотой Правительства Российской Федерации Чилингарова А. Н.» Արխիվացված 2014-05-18 Wayback Machine.
  13. Распоряжение Президента Российской Федерации от 28 ноября 2003 года № 563-рп «О поощрении»(չաշխատող հղում).
  14. Распоряжение Президента Российской Федерации от 18 ноября 1997 года № 476-рп «О поощрении членов Государственной комиссии по подготовке к празднованию 850-летия основания Москвы» Արխիվացված 2014-04-13 Wayback Machine.
  15. 15,0 15,1 ««Мне бы такого цензора!». Коллективный портрет думской комиссии по этике, которая оправдывает зверские высказывания коллег». Новая газета (ռուսերեն). 2024 թ․ փետրվարի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 01-ին.
  16. «Биография Дмитрия Когана». Արխիվացված օրիգինալից 2017թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сорокажердьев В. В. Они служили в Заполярье: Герои Советского Союза, Герои России 1949-2008. - Мурманск: Типография «Бенефис-О», 2009. - С. 144-145. - 160 с. - 1000 экз. - ISBN 978-5-9900752-3-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

 Արթուր Չիլինգարով «Երկրի հերոսներ» կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Չիլինգարով» հոդվածին։