Գյուղ | ||
---|---|---|
Արծնի | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
Այլ անվանումներ | Կզըլդաշ, Ղզըլդաշ | |
Մակերես | 5,614 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 239[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արծնեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/480/ (հայ.) | |
|
Արծնի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 55 կմ հյուսիս-արևմուտք՝ Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա։ Գյուղը Արծնի է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[3]։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ, իսկ 2022թ-ից Տաշիր խոշորացված համայնքի կազմում ։
2010 թ․ին Հայաստան համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ վերանորոգել է Արծնիի համայնքային կենտրոնը[4]։. Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ էլ 2011 թ.-ին համայնքում կառուցվել է գազամատակարարման համակարգ[5]։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով։ Ձնածածկույթը ամեն տարի կայուն է։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700 մմ։
Գյուղի միջնակարգ դպրոցը Հայաստան համահայկական հիմնադրամը վերակառուցել է 2010 թվականին՝ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ[6]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արծնիի մշտական բնակչությունը կազմել է 239, առկա բնակչությունը՝ 200 մարդ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[7]։
Արծնիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 102 | 409 | 548 | 577 | 931 | 371 | 239[2] |
Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 487,3 հա, որից վարելահողերը՝ 190,4 հա, խոտհարքերը՝ 36,3 հա, իսկ արոտավայրերը՝ 231,8 հա։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղն ունի դպրոց, բուժկետ և կապի հանգույց։
|