- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիստ (այլ կիրառումներ)
Արծվանիստ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափամերձ հարթավայրում, Կոթիկ գետի շրջանում։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 53 կմ հարավ–արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1950 մետր հեռավորության վրա[2]։
Նախկինում Ալաչալու Ներքին անվամբ մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[3]։
Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Ալաշկերտից։
Արծվանիստի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ։
Արծվանիստի հարավարևելյան ծայրամասում կանգուն է Վանեվանի վանքը (10 դար), որի համալիրի մեջ է մտնում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (903 թվական)։ Գյուղից 3 կմ հարավ կա ավերակ գյուղատեղի, ուր գտնվում են Հնեվանքը և Քոլատակի սբ. Աստվածածին եկեղեցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 72)։
|