Արմենակ Գրիգորի Եկարյան (մայիսի 10, 1870(1870-05-10)[1], Վան[2][1] - հոկտեմբերի 20, 1925(1925-10-20)[2][1], Կահիրե, Եգիպտոս[2]), հայ ազատագրման շարժման գործիչ։
Ծնվել է Վանում։ 1888 թվականին մտել է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպության մեջ։ 1896 թվականի հայկական ջարդերի ժամանակ կազմակերպությունը Եկարյանին ուղարկել է Ուրմիա (Իրան)՝ զենք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալվել է։ Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկների հետ եկել է Վան և ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը զոհված Մկրտիչ Ավետիսյանի փոխարեն։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Վան։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, եղել է քաղաքի մարտական ուժերի, հայկական ոստիկանության պետը։ Մահացել է Կահիրեում[3]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 362.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 362.
- Յուշեր Արմենակ Եկարեանի, խմբ. Լ. Աճեմեան, Գահիրէ, 1947։
- Արտակ Դարբինեան, Հայ ազատագրական շարժման օրերէն, Երեւան, 2004։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 495)։
|
(ֆրանսերեն)] Արխիվացված 2023-04-06 Wayback Machine