Արջ Ջեքը անգլ.՝ Jack the Bear | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, կինոկատակերգություն և վեպի էկրանավորում |
Թեմա | անհաջող ընտանիք |
Թվական | 1993 և մայիսի 27, 1993[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարշալ Հերսկովից |
Պրոդյուսեր | Բրյուս Գիլբերտ |
Սցենարի հեղինակ | Սթիվեն Զաիլյան |
Դերակատարներ | Դենի Դե Վիտո, Ռոբերտ Ջ․ Ստայնմիլլեր կրտսեր, Միկո Հյուզ, Գերի Սինիզ, Արտ ԼաՖլյոր, Ջուլիա Լուի-Դրեյֆուս և Ռիզ Ուիզերսփուն |
Օպերատոր | Ֆրեդ Մերֆի |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջան |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 95 րոպե |
«Արջ Ջեքը», կինոֆիլմ։ Էկրանավորված ստեղծագործություն, որի հեղինակը Դեն ՄակԿոլն է։
Ջոն Լիրի (Դենի Դե Վիտո) ֊ հայտնի հեռուստատեսային աստղ և բոլոր երեխաների կուռք։ Ջոնը դաստիարակում է երկու որդիներին, Ջեքին՝ ում նա անվանում էր «Արջ» և Դիլանին, նրանք կորցրել էին իրենց մորը, ով մահացել էր ավտովթարից։ Ջոնը այդքան էլ լավ հայր չէր, նա շատ էր խմում, ուներ անհաջողություններ աշխատանքի վայրում և այդ իսկ պատճառով մահացած կնոջ ծնողները ուզում էին վերցնել երեխաներին։ Բացի դրանից հոգեկան հարևանը փախցրեց իր տղային։ Անհաջողությունների շարքը Ջոնին տանում է այն մտքին, որ նա պետք է հրաժարվի այն ամենից ինչն իր համար թանկ է և փորձի կարգավորել իր և երեխաների կյանքը։ Ֆիլմի գործողությունը կատարվում է 1972 թվականին։ Պատմությունը պատմում է Ջեքի ավագ որդին։
Ֆիլմի վերջում, երբ Ջեքը դաշնամուր է նվագում, Դիլանը իջնում է աստիճաններով և սկսում է մոտենալ հորը, սակայն հաջորդ կադրում Դիլանը դեռ աստիճանների վրա է։
2004 թվականի դեկտեմբերի 14֊ին ֆիլմը հրատարակվել է ԱՄՆ֊ում DVD֊ի վրա[2]։
Թվական | Արդյունք | Պարգև կամ փառատոն | Կատեգորիա | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1993 | Անվանակարգ | Young Artist Award | Լավագույն դերասան (մինչև 10 տարեկան) | |
1993 | Անվանակարգ | Young Artist Award | Լավագույն երիտասարդ դերասան դրամատիկական ֆիլմում | |
Հաղթանակ | Young Artist Award | Լավագույն երիտասարդ դերասան դրամատիկական ֆիլմում |
Ֆիլմում օգտագործվել են այնպիսի կատարողների երգերը՝ ինչպիսիք են «The Youngbloods», «Teenage Nervous Breakdown», Գլենա Միլլերի և ուրիշների նվագախումբ[3]։
|