Արտաբույնք

Գյուղ
Արտաբույնք
Սմբատաբերդը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ և Հայկական մարզ
Այլ անվանումներԵղեգիս
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն984[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արտաբույնք (Հայաստան)##
Արտաբույնք (Հայաստան)
Արտաբույնք (Վայոց ձորի մարզ)##
Արտաբույնք (Վայոց ձորի մարզ)

Արտաբույնք, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 17 կմ հյուսիս, Եղեգիս գետի վտակներից մեկի աջ ափին։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գտնվում է Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 17 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 6 կմ։ Համայնքը հյուսիսից սահմանակից է Հորբատեղի գյուղական համայնքին, հարավից՝ Շատինի գյուղական համայնքին, արևելքից՝ Եղեգիսի գյուղական համայնքին և արևմուտքից՝ Սալլիի գյուղական համայնքին։

Գյուղը ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա է։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։

Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Գյուղի անվան հետ առնչվող գրառումները հայ պատմագրության մեջ հիշատակվում են 5-րդ դարից։ Եղեգիս գյուղի 1500-ից ավելի տարիների գոյության փաստը անժխտելի է։ 1828 թվականին Խոյ գավառից թվով 38 ընտանիք վերահաստատվում է Էրդափին գյուղում։

Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սմբատաբերդ ամրոցը որը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Օրբելյանների ոստանը։ Բերդը կոչվել է Սյունյաց տան իշխան Սմբատի անունով։

Սմբատաբերդից հյուսիս-արևմուտք գտնվում է Ցախաց քար եկեղեցական համալիրը, որը կառուցվել է Աբբաս Բագրատունու օրոք 10-րդ դարում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արտաբույնքի մշտական բնակչությունը կազմել է 984, առկա բնակչությունը՝ 970 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829-1830 թթ.-ին եկել են Խոյի շրջանի Խոյունց գյուղից։ Արտաբույնքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 172 530 780 1055 941 1107 1023 1042[4] 1077 984[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության սեռային կազմում կանայք կազմում են 554, իսկ տղամարդիկ` 591։ Գյուղն ունի առկա 438 տնտեսություն։

Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը` 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաբույնքում է գտնվում «Ցախաց քար» վանական համալիրը (XI դար), Սմբատաբերդ ամրոցը (X դար), սբ. Աստվածածին եկեղեցին (1321 թ.), , «Չռի ժամտունը» (XIII դար), XIII դարի ամրոցը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը և X-XVI դարերի խաչքարեր։

Գյուղի շրջակայքում են գտնվում և խաչքարեր (IX-XIII դարեր)։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, կապի հանգույց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 37» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 574