Արևաբույր (մինչև 1978 թ.՝ Խառատլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևաբույրի մշտական բնակչությունը կազմել է 1026, առկա բնակչությունը՝ 1010 մարդ[1]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ[2]։
Արևաբույրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
1980 թվականի դրությամբ ունեցել է ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Խոշորացված համայնքներ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 32)։
|