Արևիկ (նախկին անվանումը՝ Աղջարխ),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից 6 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։ Արևիկ է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին[5]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևիկի մշտական բնակչությունը կազմել է 2427, առկա բնակչությունը՝ 2399 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ[6]։
Արևիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և հացահատիկի մշակությամբ։
Արևիկից Արմավիր գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող բլրի պեղումներից (1962-1966 թթ.) հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի շինության հետքեր։
- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 426
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 32» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 570
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 37)։
|
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|