Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևիկի մշտական բնակչությունը կազմել է 1566, առկա բնակչությունը՝ 1350 մարդ[1]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 37)։