Գյուղ | ||
---|---|---|
Բազմաշեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Բազման, Բզմըշեն, Բզմշեն, Պզմիշեն, Պզմշեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 694 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 424 | |
Փոստային ինդեքս | 23000 | |
Ավտոմոբիլային կոդ | 23 | |
|
Բազմաշեն (թուրքերեն՝ Sarıçubuk), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք, Նոր Մալաթիա-Խարբերդ ճանապարհի ձախ կողմում։
Ըստ տեղեկությունների գյուղը հիմնադրվել է 1165 թվականին՝ յոթ հայ ընտանիք կողմից։
Գյուղը հնում կոչվել է Բազման, հետագայում վերանվանվել Բազմաշեն։ Հիշատակվում է XII դարում։ Այդ են վկայում հին եկեղեցու ներսի պատին և գյուղի մոտ եղած խաչքարի XIII–XIV դարերի արձանագրությունները։
XIV դարում գյուղը տուժել է Լենկթեմուրի արշավանքներից, իսկ հետագայում վերաշինվել է։
1888 թվականին Բազմաշենում հիմնվել է Ուսումնասիրաց ընկերություն, որն զբաղվել է երեխաների ուսումնա–կրթական գործերով։ 1887 թվականից սկսվել է Բազմաշենի հայերի գաղթը դեպի ԱՄՆ։ 1892 թվականին նրանք ԱՄՆ–ի Չելսի քաղաքում հիմնել են Բազմաշենի լուսավորչական ուսումնասիրաց ընկերությունը, որը զբաղվել է հայրենի գյուղի երիտասարդների ուսման հարցերով։ Ընկերությունը մեծ օգնություն է ցույց տվել 1895 թվականի համիդյան կոտորածներից տուժած հայրենակիցներին, կառուցել է դպրոցի նոր շենք 300 աշակերտի համար։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Բազմաշենի հայերը տեղահանվել և զոհվել են։ Փրկվել են միայն 300 որբ և այրի, որոնք տարագրվել են օտար երկրներ (ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա)։ Ֆրանսիայում և Սիրիայում ապրող բազմաշենցիների մի մասը հայրենադարձվել և բնակություն է հաստատել Հայաստանում։
Ներկայումս Բազմաշենում ապրում են բռնի թուրքացված հայեր, որոնք դեռևս իրենց խոսվածքի մեջ պահպանում են հայերեն բառեր։
1880-ական թվականներին ուներ 132 տուն, 1903 թվականին՝ 210 տուն՝ 1580 բնակչով, իսկ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 460–500 տուն՝ 3500 զուտ հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Բազմաշենի կոշկակարների, ատաղձագործների, շաքարագործների, կտավագործների արտադրանքը վաճառահանվում էր Թուրքիայի քաղաքներում։ Կար ձիթհանք, ճրագի յուղ պատրաստող, ծխախոտի գլանակի թղթեր կտրող և փաթաթող արհեստանոցներ։
Բազմաշենն ուներ երեք եկեղեցի, որոնցից մեկը կոչվում էր Ս. Աստվածածածին (կառուցված 1840-ական թվականներին)։
Գյուղն ուներ երեք երկսեռ դպրոց՝ բարեկարգ շենքերով[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 215)։ |