Բախտիար Վահաբզադե ադրբ.՝ Bəxtiyar Mahmud oğlu Vahabzadə | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1925 |
Ծննդավայր | Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 13, 2009[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ, դրամատուրգ և թարգմանիչ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Ժանրեր | քնարապատմողական և պոեմ |
Անդամակցություն | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Կուսակցություն | Ադրբեջանի ժողովրդական ճակատ |
Պարգևներ | |
Bakhtiyar Vahabzade Վիքիպահեստում |
Բախտիար Վահաբզադե (ադրբ.՝ Bəxtiyar Vahabzadə, օգոստոսի 16, 1925, Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 13, 2009[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խորհրդային գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։
Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների մի շարք ժողովածուների («Իմ բարեկամները», 1949, «Գարուն», 1950, «Բարեկամության երգ», 1953 թ. և այլն)։ Պոեմներից հատկանշելի են «Բաժանման գիշերը» (1959), «Զրույց Լենինի հետ» (1975, ԱԽՍՀ պետական մրցանակ՝ 1976), «Մուղան» (1975 թ., ԱԽՍՀ պետական մրցանակ՝ 1976)։ Գրել է պիեսներ («Խիղճ», 1959, բեմադրվել է 1960 թվականին, «Երկրորդ ձայն», 1969, բեմադրվել է 1970 թվականին, «Անձրևից հետո», 1971, բեմադրվել է 1972 թվականին), ինչպես նաև «Սամեդ Վուրղուն» (1968) մենագրությունը։ Գրականագիտական հոդվածներն ամփոփված են «Բանաստեղծը և ժամանակը» (1975) ժողովածուում։ Ադրբեջաներեն է թարգմանել Ջորջ Բայրոնի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ավետիք Իսահակյանի, Աշոտ Գրաշու և այլոց ստեղծագործություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 242)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բախտիար Վահաբզադե» հոդվածին։ |