Բաչո Կիրո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1835[1] |
Ծննդավայր | Byala cherkva, Pavlikeni, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | մայիսի 28, 1876[1] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Վելիկո Տիռնովո |
Մասնագիտություն | ուսուցիչ, բանահավաք և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Բաչո Կիրո (բուլղար․՝ Бачо Киро, հուլիսի 7, 1835[1], Byala cherkva, Pavlikeni, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - մայիսի 28, 1876[1], Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն), բուլղարացի գրող և հեղափոխական։
Բաչո Կիրոն ծնվել է 1835 թվականի հուլիսի 7-ին Վելիկո Տիռնովոյի մարզի Բյալա Չերկվա գյուղում։ 6 տարեկան հասակում նա մնացել է առանց հոր և ստիպված է եղել աշխատել, որպեսզի ընտանիքը ինչ-որ կերպ գոյատևելու միջոց ունենար։ 1847 թվականին նրա մայրը՝ Ցոնա Դոբրևան, նրան սովորելու է ուղարկել Բատոշևոյի վանք։
Ինքնկրթության և լարված աշխատանքի ճանապարհին նա մեծացել է որպես հիանալի լուսավորչական գործիչ։ Նա մեծ ճանաչություն է վայելում ինչպես բուլղարական բնակչության միջև, այնպես էլ թուրքական ազգի միջև։ Գրել է բանաստեղծություններ՝ նվիրված Բուլղարիայի ստրկացման օակատագրին և բոլորին կանչում է հեղափոխության։
1870 թվականին Կիրոն հիմնադրել է Բուլղարիայի առաջին գյուղական դպրոցային թատրոնը։ 1870-1871 թվականներին եղել է «Մակեդոնիա» թերթի խմբագիր։
Բաչո Կիրոն մահացել է 1876 թվականի մայիսի 28-ին Վելիկո Տիռնովոյում՝ 40 տարեկան հասակում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաչո Կիրո» հոդվածին։ |
|