Գյուղ | ||
---|---|---|
Բավրա | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 16.5 կմ² | |
ԲԾՄ | 2150 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 599[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
| ||
Բավրա, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, բարձրադիր սարահարթի վրա, մարզկենտրոն Գյումրիից մոտ 32 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։
Գյուղը գտնվում է Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հարավ, Գյումրի-Ախալքալաք ճանապարհի վրա։ Գյուղից քիչ հյուսիս տեղակայված է «Բավրա» մաքսային կետը։
2014 թ. դրությամբ Բավրայում բնակվում է 570 մարդ։ Նրանց նախնիները 1829 թ-ին գաղթել են Արդահանի գյուղերից դեպի Ախալքալաքի շրջան, որտեղից էլ 1860-ական թվականներին եկել և հիմնադրել են Բավրա գյուղը։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։
Բավրայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 262 | 205 | 286 | 560 | 562 | 602[4] | 538 | 490[5] |
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։
Բավրայից հարավ-արևմուտք կան բնակավայրի և բերդի ավերակներ (XIX դար), ինչպես նաև 1880 թ-ի սրբատեղի (Սուրբ վանք)։
Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինահայ Դեվեճյան ընտանիքի հովանավորությամբ այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն[6][7][8] որը ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան և համակարգչային սենյակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավրա (Շիրակի մարզ)» հոդվածին։ |
|
|