Բնակավայր | ||
---|---|---|
Բարրիդեյլ | ||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | |
Համայնք | Swellendam Local Municipality? և Overberg District Municipality? | |
Հիմնադրված է | 1882 թ. | |
Մակերես | 25,77 կմ² | |
ԲԾՄ | 508 մետր | |
Բնակչություն | 4156 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 028 | |
Փոստային դասիչ | 6750[1][2] | |
| ||
Բարրիդեյլ[3] (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Barrydale), փոքր քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի և Սվելլենդամ մունիցիպալիտետի կազմում։
Բնակավայրը, որը հետագայում վերածվել է քաղաքի, հիմնադրվել է XVIII դարի սկզբին։ 1921 թվականին Բարրիդեյլն ստացել է համայնքի կարգավիճակ[4]։
Քաղաքը գտնվում է նահանգի հարավային մասում՝ Հեյսրիֆիր գետի հովտում, Տրադոուսրիֆիր գետի ափին, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 187 կմ հեռավորության վրա (ուղիղ գծով)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 508 մետր[5]։
Կլիման բնութագրվում է որպես կիսաանապատային սառը (BSk՝ ըստ Կյոպպենի դասակարգման)։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 16,9 °C: Ամենացուրտ ամսվա (հուլիս) միջին ջերմաստիճանը կազմում է 11,1 °C, ամենաշոգ ամսվանը (փետրվար)՝ 22,4 °C: Տեղումների բազմամյա հաշվարկային նորմը 440 մմ է[6]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Բարրիդեյլի բնակչությունը կազմել է 4156 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 48,17 %, կանայք՝ համապատասխանաբար 51,83 %։ Ռասայական տեսանկյունից՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 83,33 %-ը, սպիտակամորթները՝ 11,89 %, նեգրոիդները՝ 3,59 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,36 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,84 %։ Քաղաքացիների շրջանում ամենատարածված լեզուներն են աֆրիկաանսը (90,59 %), անգլերենը (6,58 %) և կոսան (1,1 %)[7]։
Քաղաքի միջով անցնում է R62 տարածաշրջանային ավտոճանապարհը։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Սվելլենդամ քաղաքում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրիդեյլ» հոդվածին։ |
|