Բելթոն Հաուս (անգլ.՝ Belton House), Բրաունլոյ կոմսերի արվարձանային առանձնատունն է Բելթոնում (Լինքոլնշայր կոմսություն, Անգլիա)։ Առանձնատունը շրջապատված է դասական այգիով, որն ունի մի քանի ճանապարհներ, որոնք տանում են մերձակայքում տարածված օժանդակ շենքեր՝ ախոռներեր, դարպասներ և այլ շինություններ։ Կոմսի առանձնատունը կառուցվել է 1685-88 թվականներին, գավառային ժամանակին բնորոշ ոչ մեծ գմբեթով և հանդիսանում է Ստյուարտների վերականգնում ժամանակաշրջանի ճարտարապետության վառ օրինակ։ Այն 17-18-րդ դարերում բրիտանական առանձնատների օրինակ է՝ համաչափ ճակատային մասով և վառ ընդգրկված ճակտոնով։ Պալադիոյի տեսական գիտելիքները կիրառել են Ինիգո Ջոնսը և այլ անգլիացի ճարտարապետներ։ Կենտրոնական մասի խորությունը կազմում է երկու սենյակ։ Շենքը պատված է անկաստերյան կրաքարով։ Անկյունային տաշած քարերի նյութը Կետտոնից բաց գույնի քարն է։ 300 տարվա ընթացքում Բելթոն հաուսը եղել Բրոուլների դուքսերի ընդհանուր առանձնատունը, որոնց նախնիները 16-րդ դարում սկսեցին զբաղվել հարակից տարածքների առքով։ 1984 թվականից Բրաունլոյ ընտանիքը որոշում կայացրեց Բելթոն հաուսը իր ողջ պարունակությամբ՝ ներառյալ ընտանեկան դիմանկարների հավաքածուն, տալ Բրիտանական Ազգային ֆոնդի տնօրինմանը։