Բեռնարդո Ալվարադո Մոնսոն իսպ.՝ Bernardo Alvarado Monzón | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1925[1] |
Ծննդավայր | Գվատեմալա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1972 (46 տարեկան) |
Մահվան վայր | Գվատեմալա Սիթի, Գվատեմալա |
Քաղաքացիություն | Գվատեմալա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Guatemalan Party of Labour? |
Բեռnարդո Ալվարադո Մոնսոն (իսպ.՝ Bernardo Alvarado Monzón, նոյեմբերի 8, 1925[1], Գվատեմալա[1] - սեպտեմբերի 26, 1972, Գվատեմալա Սիթի, Գվատեմալա), Գվատեմալայի կոմունիստական շարժման գործիչ։
Սովորել է Գվատեմալայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1949 թվականին ընտրվել է Գվատեմալայի աշխատանքի կուսակցության (ԳԱԿ) Կենտկոմի և նրա քաղաքական հանձնաժողովի անդամ, 1954 թվականին՝ գլխավոր քարտուղար։
1955 թվականին բանտարկվել է, սակայն հասարակական կարծիքի ճնշման տակ իշխանություններն ազատել են նրան և արտաքսել Հոնդուրաս (1956)։ Հետագայում գաղտնի վերադարձել է Գվատեմալա։
1963 թվականի սեպտեմբերին նորից է բանտարկվել, ապա՝ արտաքսվել։ Զոհվել է 1972 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 190)։ |