Բերաթ Ալբայրաք | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | İstanbul University School of Business? և Kadir Has University? |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | հունվարի 1, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Հայր | Սադըք Ալբայրակ |
Ամուսին | Esra Erdoğan? |
Բերաթ Ալբայրաք (ծնվ. հունվարի 1, 1978, Ստամբուլ, Թուրքիա[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք բիզնեսմեն և քաղաքական գործիչ, 2018 թվականի հուլիսի 10-ից Թուրքիայի ֆինանսների նախարար։ Զբաղեցրել է Çalık Holding-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հուլիսի 8-ը զբաղեցրել է Թուրքիայի էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Բերաթ Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։
Ծնվել է 1978 թվականի հունվարի 1-ին Ստամբուլում։ Բերաթի հայրը Սադըք Ալբայրակը թուրք հայտնի լրագրող և քաղաքական գործիչ է։ Սադըք ավագը Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ ընկերն է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բիզնես կառավարման դպրոցում։
1999 թվականից աշխատել է Çalık Holding-ում, 2002 թվականին նշանակվել է հոլդինգի ամերիկյան մասնաճյուղի ֆինանսական գծով տնօրեն։ 2006 թվականին Բերաթ Ալբայրաքը վերադարձել է Թուրքիա, իսկ արդեն 2007 թվականին նշանակվել է հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ[2][3]։ Բերաթ Ալբայրաքը այդ պաշտոնը զբաղեցրել է մինչ 2013 թվականը[4]։
2015 թվականին ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի անդամ` Արդարություն և զարգացում կուսակցությունից, իսկ արդեն նոյեմբերի 24-ին նշանակվել է էներգետիկայի նախարար[5]։
2004 թվականի հուլիսի Բերաթ Ալբայրաքը ամուսնացել է Էսրա Էրդողանի հետ[4]։ Նրանք ունեն երեք երեխա` Ահմեդ Ակիֆ (2006), Էմինե Մախինուր (2009) և Սադըք (2015)[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերաթ Ալբայրաք» հոդվածին։ |
|