Գյուղ | ||
---|---|---|
Բերդիկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Համայնքի ղեկավար | Իշխան Թարվերդյան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Այլ անվանումներ | Բզովան (հին) | |
Մակերես | 2,41 կմ² | |
ԲԾՄ | 860 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 776[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | ararat.mtad.am/community-leader-council/91/ | |
| ||
Բերդիկ (նախկին անվանումը՝ Ախունդ Բզովանդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։
Նախկինում Ախունդ Բուզավանդ անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում[2]։
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Ախուն, Բզովակ, Բզովան, Բյուզավանդ, Ախունդի անվանումները։
Գյուղն ընկած է Արարատյան հարթավայրում։ Տեղադրված է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Խմելու ջուրը բերվում է Գառնիից։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերդիկի մշտական բնակչությունը կազմել է 776, առկա բնակչությունը՝ 734 մարդ[1]։ Մինչև 1918-1920 եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։
Բերդիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 137 | 341 | 172 | 273 | 622 | 736 | 790 | 1049[5] | 917 | 776[1] |
Գյուղն ունի 254 տնտեսություն, դպրոց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 200 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 60%։ Համայնքի հողերն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 75 հա, պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 25 հա և 17 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերդիկ (գյուղ, Արարատի մարզ)» հոդվածին։ |
|