Բերնար Ժիրոդո ֆր.՝ Bernard Giraudeau | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1947[1][2][3][…] |
Ծննդավայր | Լա Ռոշել, Ծովափնյա Շարանտ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | հուլիսի 17, 2010[5][1][2][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[6] |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գրող, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, մանկագիր, կինոդերասան, դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Աննի Դյուպրե |
Երեխա(ներ) | Սառա Ժիրոդո և Gaël Giraudeau? |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեռնար Ռենե Ժիրոդո (ֆր.՝ Bernard René Giraudeau, հունիսի 18, 1947[1][2][3][…], Լա Ռոշել, Ծովափնյա Շարանտ, Ֆրանսիա[4] - հուլիսի 17, 2010[5][1][2][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[6][9], Փարիզ), ֆրանսիացի դերասան, գրող, ռեժիսոր, սցենարիստ։
Ավարտել է ռազմածովային նավատորմի մեխանիկների դպրոցը (1965)։ 1965—1966 թվականներին ծառայել է «Duquesne» ֆրեգատում և «Clemenceau» ավիակրում։
Ավարտել է Դրամատիկ արվեստի պետական բարձրագույն համալսարանը (1970): 1971—2005՝ Փարիզի թատրոնների բեմում։
Առաջնախաղը կատարել է Ժոզե Ջովանիի ռեժիսորական «Երկուսը քաղաքում» (1973) կրիմինալ ֆիլմաշարում։ Նկարահանվել է Ֆրանսուա Օզունի, Պատրիս Լեկոնտի, Կլոդ Պինոտոյի ֆիլմերում։
1990 թվականին Ժիրոդոն դեբյուտացվել է իր առաջին ռեժիսորական «Ուրիշը» ֆիլմում, որի համար ստացել է «Կեսար» մրցանակ «լավագույն ռեժիսորական դեբյուտ» անվանակարգում։ «Գետի անկանխատեսելի բնույթը» (Les Caprices d’un fleuve, 1996 թվականին), որում նկարահանվել են Ռիշար Բորենժեն, Պիեռ Արդիտին, Ժան-Կլոդ Բրիալին, Մարի Դյուբուան, Լամբեր Վիլսոնը։
«Ծովագնացը գցեց խարիսխը» սիրավեպի հեղինակն է։
2000 թվականին Ժիրոդոյի մոտ հայտնաբերվել է ձախ երիկամի ուռուցք, մեստաստազներ, որոնցից հետո տարածվել են թոքերում։ Սակայն նա հանգիստ ընդունեց իր հիվանդությունը, կարծելով, որ «երբ հիվանդներին հայտարարում են այդ ախտորոշման մասին, նրանք վախեցած են և կորած։ Իսկ պետք է թուլանալ և հասցնել անել շատ բան»[10]։
Մահացել է Փարիզի հիվանդանոցում 2010 թվականի հուլիսի 17-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնար Ժիրոդո» հոդվածին։ |
|