Գյուղ | |||
---|---|---|---|
Բերքաբեր | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Իջևան (համայնք)| Իջևան համայնք | ||
Այլ անվանումներ | Պիպիս, Ջողազ | ||
Մակերես | 11.8 կմ² | ||
ԲԾՄ | 700 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼465 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բերքաբերցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/714/ (հայ.) | ||
| |||
Բերքաբեր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Հայաստանի պատմական բնակավայրերից է։
Գյուղի նախկին անվանումներից է՝ Պիպիս, Պապիս, Ջողազ։ Բերքաբեր է կոչվում 1978 թվականի հունվարի 25-ից[2]։
Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 17 կմ դեպի հյուսիս՝ Աղստև գետի ձախակողմյան վտակ Ոսկեպար գետի հովտում՝ Բերքաբերի ջրամբարի հարավային ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700 մ։
Բերքաբերը ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերքաբերի մշտական բնակչությունը կազմել է 465, առկա բնակչությունը՝ 392 մարդ[3]։ Հին հայաբնակ գյուղ է, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
|