Գյուղ | |||
---|---|---|---|
Բլագոդարնոյե | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1907-1908 թ. | ||
Մակերես | 11.77 կմ² | ||
ԲԾՄ | 1615 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 227[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բլագոդարնոյեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/487/ (հայ.) | ||
| |||
Բլագոդարնոյե, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից մոտ 9 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Գյուղը հիմնադրվել է 1907-1908 թվականներին Կիրիլ ազգանունով մոլոկանի կողմից և անվանվել Կիրիլովկա։ Հետագայում գյուղը վերանվանվել է Բլագոդարնոյե։
Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բլագոդարնոյեի մշտական բնակչությունը կազմել է 227, առկա բնակչությունը՝ 207 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ գյուղ[3], ժամանակի ընթացքում հաստատվել են նաև հայեր, որոնք 1989 թվականի դրությամբ կազմել են բնակչության երեք քառորդը[4]։
Բլագոդարնոյեի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 317 | 271 | 257 | 266 | 328 | 276[4] | 243 | 227[2] |
Գյուղատնտեսության համար օգտագործում են 1027 հա հողերը, որից վարելահողեր՝ 147,7 հա, խոտհարքեր՝ 491,3 հա, արոտավայրեր՝ 349,7 հա։ Բնակիչների հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ։
Բլագոդարնոյե գյուղը հայտնի է իր Ալպյան մարգագետիններով։ Համայնքի արոտավայրերում աճում են բազմաթիվ անուշահոտ ծաղիկներ, որի շնորհիվ գյուղն ունի յուրահատուկ պանրատեսակներ ու համեր։
Առավել հայտնի է «Ճիլ» կամ «Չեչիլ» պանրի տեսակը։
Գյուղի մոտակայքում գտնվում է մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցի ավերակներ։
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի հիմնական դպրոց, բուժկետ և կապի հանգույց[6]։