Բլուրների բնակիչները | |
---|---|
![]() | |
Տեսակ | մինիսերիալ և անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Հիմք | Բլուրների բնակիչները |
Ձայնագրում | Ջեյմս Մաքէվոյ, Նիկոլաս Հոլթ, Ջոն Բոյեգա, Բեն Քինգսլի, Թոմ Ուիլկինսոն, Ջեմմա Արտերտոն, Փիթեր Քափալդի, Օլիվիա Քոլման, Մաքքենզի Քրուք, Էն-Մարթի Դաֆ և Ռորի Քիններ |
Պատմվածքի վայր | Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Լեզու | անգլերեն[1] |
Հեռուստաալիք | BBC One և Նեթֆլիքս |
Եթերաշրջաններ | 1 |
Սերիաների քանակ | 4 |
Ռեժիսոր | Նոամ Մուրրո |
Ընկերություն | Brown Bag Films?, BBC և Նեթֆլիքս |
Էկրաններին է | դեկտեմբերի 23, 2018-ը |
netflix.com/title/80107989(անգլ.) |
«Բլուրների բնակիչները» (անգլ.՝ Watership Down), բրիտանական, իռլանդական և ամերիկյան անիմացիոն մինի սերիալ՝ հիմնված Ռիչարդ Ադամսի՝ 1972 թվականին հրատարակված համանուն վեպի վրա։ Մինի սերիալի ռեժիսորն է Նոամ Մուրոն, իսկ սցենարիստը՝ Թոմ Բայդվելը[2]։ 4 սերիայից բաղկացած սերիալը Մեծ Բրիտանիայում հեռարձակվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ին «BBC One» հեռուստաալիքով, իսկ միջազգային լսարանի համար այն հասանելի է դարձել Նեթֆլիքս ընկերությունում հաջորդ օրը[3]։
Սյուժեն, որը ծավալվում է Հարավային Անգլիայի խաղաղ, գյուղական բնապատկերների ֆոնի վրա, պատմում է արկածների, քաջության և ճագարների խմբի գոյատևման մասին, քանի որ նրանց տունը քանդվել է։ Երկու խիզախ եղբայրների առաջնորդությամբ՝ նրանց ուղին անցնում է Սենդլֆորդի հայրենի հողամասից՝ գիշատիչների և հակառակորդների կողմից կազմակերպված աղեկտուր փորձությունների միջով, որոնք ուղղված էին դեպի ավետյաց և ավելի կատարյալ հասարակություն[4]։
2014 թվականի հուլիսին հայտարարվել է, որ BBC-ում նախատեսված է գրքի վրա հիմնված անիմացիոն մինի սերիալ ցուցադրել[5]։ 2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ 4 սերիայից բաղկացած սերիալը պրոդյուսիրացնելու են BBC-ն և Նեթֆլիքս ընկերությունները[6]։ Սերիալի եկամուտը կազմել է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ[7]։ Սեմ Սմիթի` հատուկ մինի սերիալի համար գրված «Fire on Fire» երգը դարձել է սերիալի գլխավոր սաունդթրեքը[8]։
Ի սկզբանե պրեմիերան նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին[8], սակայն այն տեղափոխվել է 2018 թվականի դեկտեմբերի 22 և ցուցադրվելու էր Մեծ Բրիտանիայի «BBC One» հեռուստաալիքով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 23-ին` Նեթֆլիքս հեռուստաընկերությամբ` միջազգային լսարանի համար[9]։
2018 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակվել են մինի սերիալի առաջին կադրերը[10]։ Պաշտոնական թրեյլերը ցուցադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին[11]։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին թողարկվել է Սեմ Սմիթի «Fire on Fire» երգի տեսահոլովակը[12]։
Քննադատների ռեակցիան «Բլուրների բնակիչները» մինի սերիալի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, եղել է խրախուսական։ Ըստ 21 կարծիքների` «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 81% է[13]։ Ըստ 5 կարծիքների` «Metacritic» կայքում մինի սերիալը 100 միավորից ունի 76 միավոր[14]։
|