Բնության և գիտության ազգային թանգարան (ճապ.՝ 国立科学博物館 Կոկուրիցու կագակու խակուբուցուկան), թանգարան, որը գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի հյուսիս֊արևելքում գտնվող Ուենոյի զբոսայգում։ Թանգարանը առաջարկում է էքսպոզիցիաներ, որոնք պատմում են Երկիր մոլորակի կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի, էկոհամակարգի, գիտական գիտելիքների զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների մասին։ Հատկանշական է, որ այցելուները հնարավորություն ունեն տեղում կատարել ինտերակտիվ գիտական փորձեր։
Թանգարանը բացվել է 1871 թվականին և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ՝ Կրթության նախարարության թանգարան, Տոկիոյի թանգարան, Տոկիոյի գիտության թանգարան, Գիտության ազգային թանգարան, իսկ սկսած 2007 թվականից՝ այն կոչվում է Բնության և գիտության ազգային թանգարան[1]։
1990-2000 թվականներին թանգարանը արդիականացվել է։ 1999 թվականի ապրիլ ամսին բացվել է նոր շենք, որտեղ այժմ տեղակայված է Գլոբալ պատկերասրահը։ 2006 թվականին աշխատանքը սկսեց Թատրոն֊360֊ը։ 2008 թվականին թանգարանի նախկին Գլխավոր շենքը, որն այժմ զբաղեցնում է Ճապոնիայի պատկերասրահը, ճանաչվեց որպես մշակութային ժառանգություն։
Թանգարանը ներառում է Գլոբալ պատկերասրահ, որն ամբողջությամբ նվիրված է մեր մոլորակին, և Ճապոնական պատկերասրահ։ Էքսպոզիցիաները գտնվում են տարբեր շենքերում։ Ճապոնական պատկերասրահը գտնվում է թանգարանի նախկին Գլխավոր շենքում, իսկ Գլոբալ պատկերասրահը՝ նրա հետևամասում գտնվող նոր շենքում։ Ճապոնական պատկերասրահում տեղակայված է եռաչափ կինոթատրոն, որն ունի 360 աստիճան դիտանկյուն և կոչվում է «Թատրոն֊360»։
Պատկերասրահի վեց հարկերում տեղակայված են հետևյալ բաժինները․
Շենքի տանիքին կա այգի։ Այստեղ կարելի է հանդիպել մոտ 160 տեսակի խոտ, որոնք օգտագործվում են մարդու կողմից։ Հետաքրքիր տեսք ունեն անձրևանոցները, որոնց մոտենալիս մեխանիկորեն բացվում են։
Պատկերասրահում այցելուները հնարավորություն ունեն ինքնուրույն կատարել հետաքրքրաշարժ փորձեր ֆիզիկայից, ինչպես նաև կարող են ինտերակտիվ տարբերակով ծանոթանալ անտառի կյանքին։
Ճապոնական պատկերասրահի շենքը կառուցվել է նեովերածննդի ոճով։ Այն լիովին պատրաստ էր 1930 թվականին։ Նրա տեսքը նման է սավառնակի, որն այն ժամանակ համարվում էր ժամանակակից տեխնոլոգիաների խորհրդանիշ։
Պատկերասրահում ներկայացված են հետևյալ էքսպոզիցիաները․
Հասարակության համար Թատրոն֊360֊ի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 21֊ին։ Այն գնդաձև եռաչափ կինոթատրոն է, որտեղ դիտորդը բոլոր կողմերից շրջապատված է ծավալшյին ձայնով և պատկերով։ Թատրոն֊360-ը առաջին անգամ ներկայացվել է Ճապոնիայում անցկացվող «Էքսպո֊2005» միջազգային ցուցահանդեսին՝ «Երկրի սենյակ» անվան տակ։ Ցուցահանդեսից հետո ցուցադրանմուշը ուղարկվեց Բնության և գիտության ազգային թանգարան, որտեղ էլ ստացավ իր այժմյան անվանունը։ Թատրոնի գնդի տրամագիծը կազմում է 12,8 մետր, իսկ մակարեսն իրենից ներկայացնում է առանց կարի հարթ եռաչափ էկրան։ Չափսերը սիմվոլիկ են՝ մոտավորապես Երկիր մոլորակ֊ի տրամագծի մեկ միլիոներորդ մասիչափ։ Այցելուները գտնվում են գնդի կենտրոնում գտնվող կամրջակի վրա։
Ցուցադրվող ֆիլմերը նվիրված են Երկիր մոլորակի ստեղծմանը, դինոզավրերի աշխարհին, մայրցամաքների նավախոտորման տեսությանը, սննդային կապեր։ Բոլոր ֆիլմերը տևում են 8 րոպե։ Բացի «Էքսպո֊2005»֊ին ցուցադրված ֆիլմերից Թատրոն֊360-ի համար թանգարանը ստեղծել է չորս սեփական ֆիլմ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնության և գիտության ազգային թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնության և գիտության ազգային թանգարան» հոդվածին։ |
|