Բոցիա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Botia
Gray, 1831
| ||||||||||||
|
Բոցիա (լատին․՝ Botia), ծածանաձկների ընտանիքի մեջ դասվող ձկների ցեղ։ Լայն տարածում են գտել որպես աքվարիումային ձկներ[1]։ Հանդիպում են Հարավարևելյան Ասիայի ոչ մեծ գետերում։ Հանդիպում են նաև Ինդոնեզիայի քաղցրահամ և մաքուր ջրերում[1]։
Մարմինն ունի տորպեդոյի տեսք։
Հանգիստ կենդանիներ են։ Ապրում են խմբերով։ Աչքի են ընկնում վառ գունավորմամբ, որի համար հաճախ են պահվում աքվարիումներում։
Սոցիալական կենդանիներ են, ապրում են վտառներով[2] և ցուցաբերում են ագրեսիվ վարք, եթե միայնակ են ապրում։ Դրա համար խորհուրդ է տրվում պահել 5-7 առանձնյակներից բաղկացած խմբով։ Աքվարիումի հատակն անհրաժեշտ է ծածկել որոշակի նյութերով, ինչպիսին են քարերը, տարբեր սնամեջ առարկաներ, կենդանիների կմախքներ։ Գրունտը, որով պատում են աքվարիումի հատակը, պետք է լինի փափուկ, ավազանման[3]։ Աքվարիումում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 24-26 °C: Անհրաժեշտ է օգտագործել օդափոխման և զտման սարքեր՝ աքվարիումի ջրի մաքրության և օդի անհրաժեշտ քանակն ապահովելու համար։
Ներկայումս հայտնի են այս ցեղի 9 հաստատված տեսակներ[4]՝
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցիա» հոդվածին։ |
|