Բուժական

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուժական (այլ կիրառումներ)
Գյուղ
Բուժական
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղԿոտայքի մարզ, Նաիրիի շրջան և Ապարանի շրջան
ԳյուղապետԶոհրակ Հովհաննիսյան
Մակերես39.66 կմ²
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1701 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբուժականցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)224
Փոստային ինդեքս2405
Բուժական (Հայաստան)##
Բուժական (Հայաստան)

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյ (քաղաք),Բասեն,Խլաթ և Սալմաստից։

Բուժականի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1873 1922 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 72 268 384 1190 1008 1298 1201 1450[3] 1724 1546[4] 1701

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են։

Բուժական գյուղը
Բուժական գյուղը

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժականից 3 կմ հյուսիս՝ անտառում գտնվում է «Թեղենյաց» վանական համալիրը (7-15 դարեր)։ 7-րդ դար «Կաթողիկե» և 10-րդ դար եկեղեցիները, արևելյան կողմում՝ «Թեղենիս» գյուղատեղին (7 դար) իր 7 դարի եկեղեցիով։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։

Բուժականում ծնված հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 604
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները