Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1947 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 27, 2015 (68 տարեկանում) |
Մահվան վայր | Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1968) |
Մասնագիտություն | շախմատային մեկնաբան լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի շախմատի ֆեդերացիա |
Անդամություն | Հայաստանի շախմատի ֆեդերացիա |
Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան (ապրիլի 21, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 2015, Ստավանգեր, Նորվեգիա[1][2]), շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (1970-2015), ՀՀ վաստակավոր լրագրող (2012)։
1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1970 թվականից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 1972 թվականից՝ «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 1972 թվականից՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան։ 1995 թվականից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամ։ 1971 թվականից դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, եղել է դոցենտ[3]։ 2012 թվականին դարձել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Եղել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակը և վարողը[4][5]։
Եղել է 51 շախմատային գրքերի, մամուլում ավելի քան 5300 հրապարակումների և շուրջ 3200 հեռուստատեսային ելույթների հեղինակ։