Գանձաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանում, մարզկենտրոն Իջևան քաղաքից 5 կմ հարավ-արևելք, Ուրթուջուր գետի ափին։
Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա՝ մինչև 1978-ի հունվարի 25-ը՝ Աղդան[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գանձաքարի մշտական բնակչությունը կազմել է 3434, առկա բնակչությունը՝ 3021 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են նույն մարզի Ակնաղբյուր (նախկինում՝ Ներքին Աղդան) գյուղից։
Գանձաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
Գյուղի հարավարևելյան մասում են գտնվում «Թանիկ» ամրոցը (վաղ միջնադար), «Խոջաբլուր» գյուղատեղին, Սբ. Գևորգ եկեղեցին (XII-XX դարեր), մատուռ և խաչքարերով գերեզմանոց միջնադար)։ Տեսիլք լեռան լանջին է գտնվում «Բուդուրի եղցի» եկեղեցին (XII դար), 4 կմ հարավ՝ «Գմբեթ» եկեղեցին (XII-XIII դարեր), 6 կմ արևմուտք՝ «Աղջկա բերդ» ամրոցը (X-XIII դարեր), 2 կմ արևելք՝ Սբ. Կիրակի մատուռը (1286 թ.)։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։
|
|
---|
| Դիլիջանի տարածաշրջան, Դիլիջան համայնք | | |
---|
| Իջևանի տարածաշրջան | |
---|
| Նոյեմբերյանի տարածաշրջան, Նոյեմբերյան համայնք | |
---|
| Կողբ համայնք | |
---|
| Այրում համայնք | |
---|
| Բերդի տարածաշրջան (Շամշադին), Բերդ համայնք | |
---|
| |
|