Գյուղ | |||
---|---|---|---|
Գառնահովիտ | |||
Սուրբ Գևորգ եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Գյուղապետ | Անդրանիկ Գևորգյան | ||
Մակերես | 0,47 կմ² | ||
ԲԾՄ | 2136±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼391 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | aragatsotn.mtad.am/about-communities/825/ | ||
| |||
Գառնահովիտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2150 մ։
Նախկինում ունեցել է Ադիաման, Ադյաման անվանումները։ Ադիամանը արաբերեն բառ է՝ Ադդ ալ-Աման, որ նշանակում է տալ անվտանգություն, այսինքն՝ ապահով վայր, Ադդաման՝ Անվտանգության երաշխավորություն տվեղ՝ այսինքն Երաշխավոր։ 1946 թվականին վերանվանվել է Գառնահովիտ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Գյուղը բավականին հին պատմություն ունի։ Ունի կիկլոպյան ամրոցներ, որոնք թվագրվում են Ք.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակներով։ Ըստ Թ.Թորամանյանի՝ նախկինում այն եղել է բերդաքաղաք, որի հետքերը միայն որոշ չափով են երևում։ Բնակավայրը շրջապատված է դժվարամատչելի զառիվայրերով և , որը բերդաքաղաքին տալիս է անմատչելի տեսք։ Ըստ Թորամանյանի՝ Գառնահովիտը նախնադարյան այն եզակի բերդաքաղաքներից է, որը չի լքվել։ Գտնվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ 4-րդ դ. այն որպես ավատական տիրույթ տրվել է Կամսարականներին, ում պատկանել է ներկայիս Գառնահովիտ գյուղը։
Բագրատունիներն իրենց կառավարման շրջանում Մաստարան և Գառնահովիտը նվիրաբերեցին երկրում երկրորդ մեծ ազդեցությունը վայելող Պահլավունի իշխանական տանը։ 12-րդ-13-րդ. դդ. տարածքն անցել է Զաքարյաններին։ 19-րդ դ. մինչև 1831թ. Թալինի գյուղերի մեջ հիշատակվում է Ատիեամանը, որը սակավամարդ էր։
Առաջին հանրապետության տարիներին կային 61 ծխական դպրոցներ, որոնց շարքում 14-րդը հիշատակվում է Ադիաման գյուղը։
Գառնահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Գյուղն ունի 7-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցի, 1,5 կմ հարավ-արևմուտք գտնվում է XVII-XVIII դարերի «Ծաղկոց» գյուղատեղին, գյուղի մոտ՝ «Գառնհովիտ» հին բերդատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.) իր եկեղեցիով, 1 կմ արևելք՝ X-XIII դարերի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղում կանգուն վիճակում է պահպանվել VI-VII դարերում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, կիկլոպյան ամրոցի մնացորդներ[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնահովիտ» հոդվածին։ |
|
|