Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղամավան | |||
Թուխ Մանուկ մատուռ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Սևանի շրջան | ||
Մակերես | 29,48 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1721[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1507 | ||
| |||
Գեղամավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Գտնվում է Հրազդան գետի ձախափնյակում, մարզկենտրոն Գավառից 37 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղի արևելյան մասում գտնվում է եկեղեցին[3]։
Գեղամավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Ներկայիս բնակչության նախնիները 1828-1829 թվականներին այստեղ են գաղթել Պարսկահայաստանի Մակուի գավառի Անձուկ և Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից։
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 422 | 1410 | 1730 | 1798 | 1137 | 1396 | 1915 | 2080 | 1773 | 1721[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղի հարավարևմտյան մասում գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի, արևմտյան կողմում՝ Սուրբ Աստվածածին մատուռ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամավան» հոդվածին։ |
|
|