Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետահովիտ (այլ կիրառումներ)
Գետահովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ստորին հոսանքում։
Գյուղի հին անունը Թալաքանդ է։Գյուղը 1803թվականին եղել է Պարսկաստանի տիրապետության տակ ապա ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո 1805 թվականին մտել է Ցարական կառավարության հաշվառման մեջ։
Թալաքանդ նշանակում է բացատ և պարսկական բառ է ։Երբ Ղարաբաղից գաղթացները եկել են հաստատվել նրանց հետ եղել են նաև պարսիկներ։ Ամբողջ տարածքը եղել է անտառապատ սակայն պարսիկներից մեկը նկատելով բացատ տարացք ասել է << Թալաքանդ, Թալաքանդ>> այդ պատճառով էլ գյուղի անունը եղել է Թալաքանդ։ Ժամանակի ընթացքում անունը տրոհվել և դարձել է Թալա սակայն բացատրությունը չի փոխվել։ 1978 թվականին վերանվանվել է Գետահովիտ։ Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի Իյևանի լեռնաճյուղերի հարավային արոտի անտառապատ վայրում, Աղստև գետի և Սառնաջուր վտակի ստորին հոսանքում Իջևան քաղաքից 1կմ դեպի հյուսիս։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետահովիտի մշտական բնակչությունը կազմել է 2123, առկա բնակչությունը՝ 1991 մարդ[2]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասն այստեղ է փոխադրվել մոտակա Հին Թալա գյուղից և Արցախի Խաչեն ու Ջրաբերդ գավառների գյուղերից։
Գետահովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարեղենի, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։
Գետահովիտից 1,5 կմ հյուսիս-արևելքում գտնվում է “Մրգաշեն” գյուղատեղին (XII-XIII դարեր), որտեղ նշմարվում են եկեղեցիների և գերեզմանոցի ավերակներ, իսկ 11 կմ արևմուտք՝ “Կըռանա-Տուխտ” գյուղատեղին (XII-XIII դարեր)։
|
---|
| Դիլիջանի տարածաշրջան, Դիլիջան համայնք | | |
---|
| Իջևանի տարածաշրջան | |
---|
| Նոյեմբերյանի տարածաշրջան, Նոյեմբերյան համայնք | |
---|
| Կողբ համայնք | |
---|
| Այրում համայնք | |
---|
| Բերդի տարածաշրջան (Շամշադին), Բերդ համայնք | |
---|
| |
|