Գյուղ | |||
---|---|---|---|
Գետափ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Այլ անվանումներ | Կոթուր | ||
ԲԾՄ | 1310 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1981[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գետափ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոն Եղեգնաձորից 1-2 կմ արևմուտք, Եղեգիս գետի ստորին հոսանքի ափերին։ Գետափ է վերանվանվել 1935 թ. հունվարի 1-ին։
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310 մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված է Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում։ Վարչական տարածքը կազմում է 1977 հեկտար։ Մարզկենտրոնից հեռավորությունը 1-2 կմ է, Երևանից՝ 119 կմ։ Գյուղն ունի 780 ծուխ, 2385 բնակիչ։ համայնքում կա 450 առանձնատուն, և 8 երկհարկանի բնակելի շենքեր, ընդհանուր 39,044 քմ տարածքով։
Գյուղի կլիման ցամաքային է, ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է, երկարատև, ամառը շոգ է, աշունը՝ տաք։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։
Գյուղը հիմնադրվել է 1828 թ Պարսկաստանի Սալմաստի գավառից գաղթած հայերի կողմից։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետափի մշտական բնակչությունը կազմել է 1981, առկա բնակչությունը՝ 1726 մարդ[1]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց նախնիներն այստեղ են գաղթել Սալմաստից 1828-1830 թթ.-ին։
Գետափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1976 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 201 | 478[3] | 771 | 765 | 1112 | 1160 | 1528 | 1504 | 1980[5] | 1980 | 1981[1] |
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Գյուղատնտեսության բնագավառում զբաղված է բնակչության 75%-ը։ Գյուղում աճեցվում է ցորեն, գարի, բանջարաբոստանային կուլտուրաներ, խաղող։ Համայնքի վարելահողերից ոռոգելի են 153 հեկտարը։
Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։
Գետափի հին եկեղեցին XX դարի սկզբին դեռևս կանգուն էր։ Այժմ նրա տեղում կառուցված է աղբյուր-հուշարձան։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելքում կան “Գոմավանք” եկեղեցու ավերակներ հին արձանագրություններով։
Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։
|