Գիլհերմե Ֆոնտես | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Գիլհերմե Ֆոնտես (պորտ.՝ Guilherme Fontes, հունվարի 8, 1967, Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասան։
Գիլհերմե Ֆոնտեսը ծնվել է 1967 թվականի հունվարի 8-ին Ռիո դե Ժանեյրոյի արվարձան Պետրոպոլիսում։ Իր կարիերան սկսել է 1985 թվականին՝ կատարելով ոչ մեծ դերեր «Աղմուկ», «Քարե անտառ» հեռուստասերիալներում։ Արդեն 1987 թվականին խաղացել է երկու գլխավոր դեր կարևոր կինոֆիլմերում․ այդ ֆիլմերից են «Գնացք դեպի աստղերը» և «Դեդե Մամատան»։
«Գնացք դեպի աստղեր» ֆիլը եղել է Կաննի կինոփառատոնում Ոսկյա արմավենու ճյուղ մրցանակի թեկնածու։ Դերասանի 20-րդ դարի 90- ականների հեռուստատեսային կարիերան եղել է հաջող։ 1990 թվականին Վերա Ֆիշերի հետ խաղացել է «Ցանկություն» մինիսերիալում, իսկ ռուսական հեռուստադիտողին հայտնի «Տրոպիկուհու գաղտնիքը» սերիալում նրա գործընկերուհին եղել է Գլորիա Պիրեշը։ 21-րդ դարը դերասանի համար դարձավ ավելի շատ սկանդալի հետ, քան իր մասնագիտության դար։ Դրա պատճառը եղել է Գիլհերմեի չստացված ռեժիսորական փորձը «Շատո՝ Բրազիլիայի թագավոր» ֆիլմում, որը բրազիլացի հայտնի մագնատ Ասիս Շատոբրիանի կյանքի ճանապարհի էկրանավորումն էր։ Ֆիլմը, որը սկսել էին նկարահանել 1999 թվականին այդպես էլ ավարտին չհասավ։ Գիլհերմեին մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ և ստիպեցին գանձարան վերադարձնել 36.5 միլիոն բրազիլական ռեալ։ Նրան դատապարտեցին 2010 թվականի ապրիլի 27֊ին 3 տարվա ազատազրկման քրեական դատարանի կողմից՝ հայտարարելով որ նա թաքցրել է հարկերը։ Հետո ազատազրկումը փոխարինվեց 1 տարի ամենշաբաթյա հասարակական աշխատանքով և զգալի չափով տուգանքով[1]։ Գիլհերմեն ժխտում է բոլոր մեղադրանքները և հաստատում, որ չարաբաստիկ ֆիլմն արդեն պատրաստ է[2]։
Նա ամուսնացած է Պատրիսիի Լինս Է Սիլվայի հետ և ունի երկու երեխա[3]։