Գլենդա Բեյլի Glenda Bailey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քինգսթոնի համալսարան և Noel-Baker Community School? |
Մասնագիտություն | լրագրող, նորաձևության խմբագիր, խմբագիր և գլխավոր խմբագիր |
Աշխատավայր | Harper's Bazaar և Մերի Քլեր |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գլենդա Բեյլի (անգլ.՝ Glenda Adrianne Bailey, նոյեմբերի 16, 1958, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1][2], Harper's Bazaar-ի գլխավոր խմբագիրն է։ Այն նորաձևությանը նվիրված ամսագիր է, որը տպագրվում է Hearst Corporation-ի կողմից։ Պաշտոնը զբաղեցնում է 2001 թվականի մայիսից սկսած[3]։
Բեյլին ծնվել է Դերբիշիրում, Անգլիա։ Լոնդոնում Քինգստոնի համալսարանում ավարտելուց հետո ստացել է նորաձևության դիզայնի աստիճան։ Մինչ հրատարակչության գործունեությանն անցնելը, նա 1983 թվականին արտադրեց հավաքածու Գուիսի Սլավերիոյի համար Իտալիայում։
Բեյլին 1986 թվականին աշխատում էր որպես խմբագիր Honey ամսագրում։ Նա ստեղծել է եռամսյակային նորաձևության ամսագիր FOLIO-ն։
1988 թվականին նա նշանակվեց Մերի Քլեր ամսագրի բրիտանական հրատարակչության առաջին խմբագիր[4]։ Մերի Քլերը Բեիլիին արժանացրեց երեք «Տարվա նորձևության խմբագիր», հինգ «Տարվա ամսագիր» և երկու «Amnesty International» մրցանակների։ 1995 թվականի օգոստոսին նշանակվեց միջազգային խմբագրական խորհրդատու Մերի Քլերի բոլոր 26 հրատարակչություններում։
1996 թվականի հունվարից սկսած աշխատեց որպես Մերի Քլերի ամերիկյան հրատարակչության գլխավոր խմբագիր, մինչև 2001 թվականը, երբ դարձավ Harper's Bazaar-ի գլխավոր խմբագիրը։
2008 թվականին Բեիլին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով՝ նորաձևությանը և ժուրնալիստիկային ծառայելու համար[2]։
2012 թվականին արժանացել է «Արվեստի և գրականության պարգև»-ի Ֆրանսիայի կառավարության կողմից[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլենդա Բեյլի» հոդվածին։ |
|