Գյորգի Կյուրթի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1882 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1972 (90 տարեկան) կամ դեկտեմբերի 20, 1972[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց[2] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի տնօրեն, բեմանկարիչ, գրող և համալսարանի դասախոս |
Ամուսին | Mariska Vízvári? |
Ծնողներ | հայր՝ Emil Kürthy? |
György Kürthy Վիքիպահեստում |
Գյորգի Կյուրթի (փետրվարի 24, 1882, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 27, 1972 կամ դեկտեմբերի 20, 1972[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի դերասան, բեմանկարիչ, գրող և թատրոնի ռեժիսոր։
Նա մեծացել է Բուդապեշտում, այնուհետև տեղափոխվել է Մյունխեն, որտեղ նա սովորել է ճարտարապետություն։ Նրա առաջին թատերական ներկայացումը եղել է 1905 թվականին Թալիա թատրոնում։ 1906-1935 թվականներին նա եղել է Ազգային թատրոնի անդամ։ Նա 1908-1909 թվականներին աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր Կոլոզսվարի թատրոնում (այժմ` Կլուժ-Նապոկա, Ռումինիա)։ 1916-1923 թվականներին ուսուցանել է Բուդապեշտի դրամայի և ֆիլմի ակադեմիայում։ Հաջորդ տարվա ընթացքում նա խաղացել է Պեչի ազգային թատրոնում։ Այնուհետև նա վերադարձել է ետ մայրաքաղաք և 1927-1930 թվականներից Հունգարիայի Արվեստի և դիզայնի համալսարանում աշխատել է որպես դասախոս։ Հաջորդ տարի նա եղել է Սեգեդի ազգային թատրոնի ռեժիսոր։ Նա 1953 թվականին վերադարձել է թատրոն, երկու տարի խաղացել է Պեչի ազգային թատրոնում և մեկ տարի՝ Աթիլա Յոժեֆի թատրոնում։
1932 թվականի ամառային օլիպիական խաղերում նրա աշխատանքը ներկայացված է եղել արվեստի մրցույթին[4]։
Նա լրագրող Էմիլ Կյուրթիի (1848-1920) որդին է, դերասանուհի Մարիսկա Վիզվարի (1877-1954) երկրորդ ամուսինն է և դերասան Փիթեր (1926-) Կյուրթիի հայրն է։ Նա մահացել է Բուդապեշտում[3]։