Գյուղ | ||
---|---|---|
Գոգհովիտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Այլ անվանումներ | Թաքնալի | |
Մակերես | 10.7 կմ² | |
ԲԾՄ | 1840 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 380[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
|
Գոգհովիտ (նախկին անվանումը՝ Թաքնալի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս։ Վերանվանվել է Գոգհովիտ 1978 թ. հունվարի 25-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գոգհովիտի մշտական բնակչությունը կազմել է 390, առկա բնակչությունը՝ 365 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գոգհովիտում կա 1860 թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցի։
|