Գյուղ | ||
---|---|---|
Գողթ | ||
Աշունը Գողթում | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ և Աբովյանի շրջան | |
Այլ անվանումներ | Գողոթ | |
Մակերես | 12,38 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1908 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գողթ (Գողոթ (13-րդ դար)), գյուղ Հայաստանի Կոտայքի մարզի հարավում, մարզկենտրոնից 68 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին, Գողթ գետի աջափնյակում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1500-1700 մ բարձրության վրա։
1940-1950 թվականներին Գողթին են միացել և սրա թաղերը դարձել Ներքին և Վերին Գողթ գյուղերը[2]։
Գյուղի նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից 1829-1830 թվականներին։
Գողթի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1873 | 1897 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 220 | 438 | 805 | 817 | 1232 | 1642 | 1931 | 1921[4] |
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։
Գյուղի մոտ են գտնվում «Հավուց թառ» վանքի ավերակները, Գեղարդի վանքը և Պորտիք գյուղատեղին։ Պահպանվել են խաչքարեր և մատուռներ։
|