Գոյա Տոլեդո

Գոյա Տոլեդո
իսպ.՝ Goya Toledo
Ծնվել էսեպտեմբերի 24, 1969(1969-09-24)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԱրրեսիֆե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Craig Ross?
Համատեղ ապրող(ներ)Օլիվիե Մարտինես
goya-toledo.com

Գրեգորիա Միքաելա Տոլեդո Մաչին (իսպ.՝ Gregoria Micaela Toledo Machín), ավելի հայտնի է որպես Գոյա Տոլեդո (իսպ.՝ Goya Toledo, սեպտեմբերի 24, 1969(1969-09-24)[1], Արրեսիֆե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականին Կանարյան արշիպելագի Լանսարոտե կղզու Առեսիֆե քաղաքում։ Ուսանել է Մադրիդում Քրիստինա Ռոտայի վարած դերասանական վարպետության դպրոցում, որն ավարտել է 1996 թվականին[2]։ Ընդ որում՝ ուսման վարձը վճարելու համար միաժամանակ աշխատել է որպես մոդել[3]։ Կինոյում Գոյա Տոլեդոյի առաջնելույթը եղել է կինոռեժիսոր Ջակոմո Բատիատոյի նկարահանած «Բռնաբարողի օրագիրը» ֆիլմում երկրորդական կերպարներից մեկի մարմնավորումը։ 1998 թվականին նա հանդես է եկել «Մարարիա» ֆիլմի գլխավոր հերոսուհու մարմնավորմամբ[4], այդ աշխատանքի համար հաջորդ տարում առաջադրվել է իսպանական հեղինակավոր «Գոյա» մրցանակի «Կանացի դերում լավագույն առաջնելույթ» անվանակարգում։

2000 թվականին կատարել է մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյառիտուի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի՝ «Սիրո քածը» կինոնկարի գլխավոր դերերից մեկը։ Այդ ֆիլմն աշխարհով մեկ բազմաթիվ մրցանակներ է շահել, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, մտել մրցանակաբաշխության ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակ, իսկ Գոյա Տոլեդոյի դերասանական խաղն էլ դրվատանքի է արժանացել ինչպես կինոնկարի ռեժիսորի, այնպես էլ բազմաթիվ կինոքննադատների կողմից[5]։ Հաջորդ տասնամյակում Գոյա Տոլեդոն նկարահանվել է մի շարք կինոնկարներում ու հեռուստասերիալներում՝ հիմնականում աշխատելով իսպանացի ռեժիսորների հետ։ 2010 թվականին Carrera y Carrera ոսկերչական ընկերությունը «Գոյա» մրցանակների բաշխման հանդիսավոր արարողության ժամանակ նրան արժանացրել է հատուկ մրցանակի՝ որպես ամենանրբագեղ ու գլամուրային դերասանուհու[6]։ Այդ նույն տարում Primavera Cinematográfica de Lorca փառատոնում նրան լավագույն դերասանուհու մրցանակ է շնորհվել «Ծրագրեր վաղվա համար» ֆիլմի գլխավոր հերոսուհուն տպավորիչ կերպով մարմնավորելու համար։

Գոյա Տոլեդոն «Գոյա» մրցանակի առաջադրվել է ևս երկու անգամ (2012 թվականին՝ «Մակտուբ», 2015 թվականին՝ «Մարսելա» ֆիլմում կանացի երկրորդական դերի լավագույն կատարման համար)։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո
Տարին Ֆիլմի վերնագիրը Բնագիր վերնագիրը Նշումներ
1995 Բռնաբարողի օրագիրը Diario de un amor violado
Լաուրային ասեք, որ չեմ ուզում Dile a Laura que la quiero
1996 Այգու հետևում Más allá del jardín
1998 Մարարիա Mararía
2000 Սիրո քածը Amores perros
Օտարերկրուհին Die Fremde
2002 Բջիջ 507 La caja 507
2003 Հանգույց Nudos
Մարդասպանի խոսքերը Palabras encadenadas
2004 Դեռ երեկ È già ieri
Մարմնից դուրս Fuera del cuerpo
2005 Չա-չա-չա պարելով Bailando chachacha
Somne
2007 Վերջին իրավունքը El último justo
13 վարդ Las 13 rosas
2008 Ախոյաններ Rivales
Մերկ տարիներ Los años desnudos
Սանդրինան անձրևի տակ Sandrine nella pioggia
2010 Ծրագրեր վաղվա համար Planes para mañana
Պակոյի մարդիկ Los hombres de Paco հեռուստասերիալ
2011 Ընկերներ... Amigos...
Մակտուբ Maktub
Mentes en shock հեռուստասերիալ
2014 Մարսելա Marsella
2015 Խոսել Hablar
Անծանոթը El desconocido
2016 Ժայռոտ ափ Acantilado
2019 Սենյակը La sala հեռուստասերիալ
Գոյա Տոլեդոն 2018 թ. «Գոյա» մրցանակաբաշխության ժամանակ

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակը Տարին Անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը
Գոյա մրցանակ 1998 Լավագույն նորեկ դերասանուհի Mararía Առաջադրված
European Film Promotion Shooting Stars Awards 2003 Shooting Star Հաղթանակ
GQ ամսագրի մրցանակ 2009 Լավագույն դերասանուհի Accused Հաղթանակ

Մրցանակների ու առաջադրումների ամբողջական ցանկը՝ IMDb կայքում[7].

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականների վերջերին Տոլեդո Գոյան հանդիպում էր ֆրանսիացի դերասան Օլիվիե Մարտինեսի հետ[8][9]։ «Գոյա» մրցանակի հանձնման 2015 թվականի հանդիսավոր արարողության ժամանակ նա հայտարարեց, որ ամուսնանում է ամերիկացի կիթառահար Քրեյգ Ռոսի հետ[10], ով համագործակցել է Շերիլ Քրոուի, Էրիկ Քլեփտոնի, Միք Ջագերի, Լեննի Քրավիցի հետ[11]։ Հայտարարությանը նախորդել էր մի քանի տարվա համատեղ կյանքը[9][11]։

Տոլեդո Գոյան Պենելոպա Կրուսի մտերիմ ընկերուհին է[12], վերջինիս հետ մտերմացել է Քրիստինա Ռոտայի վարած դպրոցում միասին սովորելու տարիներին[13][14][15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Escuela Cristina Rota: Graduados Curso 1996» (իսպաներեն). Escuelacristinarota.com.
  3. «Goya Toledo aclara algunas confusiones: "Ni soy modelo ni hermana de Jose Toledo"» (իսպաներեն). El Confidencial. 2011 թ․ մարտի 24.
  4. «GOYA TOLEDO ACTRIZ "En nueve años ya he sufrido la parte oscura de esta profesión"» (իսպաներեն). El País. 1998 թ․ հոկտեմբերի 29.
  5. «Goya Toledo y Alejandro González, directos al Oscar con «Amores perros»» (իսպաներեն). ABC. 2001 թ․ մարտի 7.
  6. «Goya Toledo, declarada Maja de los Premios Goya» (իսպաներեն). El Mundo. 2010 թ․ փետրվարի 18.
  7. «Goya Toledo Awards» (անգլերեն). IMDb.
  8. «Desayuno con Goya Toledo y Olivier Martínez» (իսպաներեն). ABC. 2007 թ․ հուլիսի 31.
  9. 9,0 9,1 «Goya Toledo visita junto a su novio la exposición del Greco» (իսպաներեն). ABC. 2014 թ․ մայիսի 3.
  10. «La boda de Goya Toledo, una sorpresa ya anunciada». 2015 թ․ փետրվարի 8.
  11. 11,0 11,1 «Pero, ¿con qué melenudo se ha casado Goya Toledo?» (իսպաներեն). El Mundo. 2015 թ․ փետրվարի 10.
  12. Rubio, Miriam (2010 թ․ մայիսի 10). «Goya Toledo: "Yo no hablo de mi vida ni de la de nadie"». El Confidencial (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Goya Toledo, el amor más duradero de Penélope Cruz» (իսպաներեն). Vanity Fair. 2019 թ․ սեպտեմբերի 27.
  14. «Goya Toledo, de rodaje, se resiste a ser sólo la amiga de Penélope Cruz» (իսպաներեն). El Mundo. 2015 թ․ մարտի 14.
  15. «Graduados ilustres». Escuela de Interpretación Cristina Rota (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոյա Տոլեդո» հոդվածին։