Գուլիելմո Մարկոնիի կամուրջ Ponte Guglielmo Marconi | |
---|---|
Անունով | Գուլիելմո Մարկոնի |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | կամուրջ |
Նյութ | երկաթբետոն |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Giuseppe Samonà? |
Երկարություն | 235 մ |
Լայնություն | 31 մ |
Շինարարության սկիզբ | 1937 |
Բացման տարեթիվ | փետրվարի 26, 1955[1] |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Գուլիելմո Մարկոնիի կամուրջ (իտալ.՝ Ponte Guglielmo Marconi), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Աուգուստո Ռիգի հրապարակը Թոմմասո Էդիսոն հրապարակին Օստիենսե և Պորտուենսե շրջաններում[3]։
Կամուրջը կառուցվել է 1937-1955 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Շինարարությունն ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով և վերսկսվել է 1953 թվականին։ Կամուրջը նվիրված է Գուլիելմո Մարկոնիին և կրում է միևնույն անունը, ինչպես և այն փողոցը, որն անցնում է նրա վրայով։
Կամուրջն ունի 6 կամար։ Երկարությունը կազմում է 235 մետր, իսկ լայնությունը՝ 31 մետր։ Այն համարվում է Հռոմի ամենաերկար կամուրջը[4]։
Գուլիելմո Մարկոնիի կամուրջ կարելի է հասնել Հռոմի մետրոպոլիտենի B գծի «Սան Պաոլո բազիլիկ» և «Մարկոնի» կայարաններից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գուլիելմո Մարկոնիի կամուրջ կատեգորիայում։ |
|