Գրեննի Սմիթ | |
Գրեննի Սմիթ (անգլ.՝ Granny Smith), խնձորի հայտնի տեսակ, որը ստեղծվել է 1868 թվականին Ավստրալիայում։ Անվանումը թարգմանվում է որպես «տատիկ Սմիթ»։ Անվանակոչվել է ի պատիվ Աննա Մարիա Սմիթի (անգլ.՝ Maria Ann Smith, ծնվել է 1799 թվականին, մահացել է 1870 թվականի մարտի 9-ին)։
Ըստ Լեգենդներից մեկի՝ այս տեսակի խնձորները ստացել է Ավստրալիայում բնակվող Աննա Մարիա Սմիթ անունով մի ծեր կին։ Հետաքրքրվելով սելեկցիայով, նա խաչասերել է Ֆրանսիայից բերված խնձորի տեսակն ու տեղական ավստրալիական խնձորը։
Այլ աղբյուրների տեղեկություններով՝ այս տեսակի ծառն առաջացել է 1868 թվականին[1]՝ պատահականորեն կատարված փոշոտումից։ Խնձորի տեսակները տարբերվում էին բարձր արտադրական հատկանիշներով։ Մուտացիան կրկնել չի հաջողվել, քանի որ «Գրեննի Սմիթ»-ը բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով[1]։
Սկզբում տեսակը նվաճեց Նոր Զելանդիա, իսկ 1930 թվականին հասավ մինչև Մեծ Բրիտանիա։
Ներկայում այն ընդգրկված է ԱՄՆ-ում[2][3] ամենաշատ աճեցվող և վաճառվող տեսակների տասնյակում և հանդես է գալիս որպես աշխարհի ամենահայտնի խնձորի տեսակներից մեկը[4][5]։
Պտուղները մեծ են, կշռում են 300 գրամ, ջերմության անբավարարության դեպքում միջին, կլորացված, օվալաձև կամ հատված - կոնաձև, կանաչ կամ կանաչադեղնավուն գույնի, արևոտ կողմում ՝ կարմիր-շագանակագույն արևայրուքով։ Միջուկը կանաչասպիտակավուն է և հյութեղ։
Ունի բնութագրական թթվաքաղցր համ, համեմատաբար քիչ շաքար, գրեթե անհոտ է, անհաս պտուղներն անհամ են։ Շատ է օգտագործվում կարկանդակներ պատրաստելու և աղցանների համար, քանի որ այն կտրատելուց հետո երկար ժամանակ չեն սևանում։
Apple Records ընկերությունը, որտեղ է ձայնագրվել The Beatles խումբը, որպես լոգո[6] օգտագործել է «Granny Smith» տեսակի խնձորները։
Տատիկ Սմիթը (անգլ.՝ Granny Smith) «Ընկերությունը հրաշալի է» (անգլ.՝ Friendship Is Magic) մուլտֆիլմում հանդես է գալիս որպես պոնի ֆերմեր, որն աճեցնում է խնձորներ։ Մուլտֆիլմում նա Էփլջեքի (անգլ.՝ Applejack), Էփլ Բլումի (անգլ.՝ Apple Bloom) և Մեծ Մաքիի (անգլ.՝ Big McIntosh) տատիկն է[7]։