Գրիգոր Խախանյան | |
---|---|
դեկտեմբերի 29, 1895[1] - փետրվարի 23, 1939[2] (43 տարեկան) կամ փետրվարի 22, 1939[1] (43 տարեկան) | |
Ծննդավայր | Ռուիսի (Քարելի շրջան), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ[1] |
Կոչում | կորպուսի հրամանատար[1] |
Հրամանատարն էր | 23rd Rifle Division? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ[1], Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1] և Խորհրդա-լեհական պատերազմ[1] |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա (1915)[1] և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1916)[1] |
Պարգևներ |
Գրիգոր Դավթի Խախանյան (դեկտեմբերի 29, 1895[1], Ռուիսի (Քարելի շրջան), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 23, 1939[2] կամ փետրվարի 22, 1939[1], ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, կոմկոր (1935)։
1915 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ընդունվել Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, ավարտել Մոսկվայի ենթասպաների դպրոցը (1917)։
Պետրոգրադում մասնակցել է Հոկտեմբերյան զինված ապստամբությանը, ընտրվել Սովետների համառուսաստանյան II համագումարի պատգամավոր։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Պսկովի հրաձգային դիվիզիայի կոմիսար, Սվիյաժսկ քաղաքի պաշտպանության պետ, 5-րդ բանակի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա բաժնի պետ։ 1919 թվականի մարտին, նշանակվելով 27-րդ դիվիզիայի 3-րդ բրիգադի հրամանատար, Խախանյանը գրավել է Մեզելինսկը, Բիրսկը, Զլատոուստը, Չելյաբինսկը։ Օմսկի գրավման ժամանակ (1919), Վարշավայի ճակատամարտում (1920), Կրոնշտադտի ապստամբության ճնշման գործում (1921) «անձնական քաջություն և զորավարական արվեստ ցուցաբերելու համար» Խախանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և հեղափոխության պատվոզենքով։
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո եղել է դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար, «Վիստրել» բարձրագույն ակադեմիական դասընթացների պետ, 1929-1933 թվականներին՝ Ուկրաինական զինվորական շրջանի քաղվարչության պետ և ռազմական խորհրդի անդամ։ 1934-1936 թվականներին աշխատել է Խորհրդային վերահսկողության հանձնաժողովում։ 1936 թվականի դեկտեմբերին նշանակվել է Հեռավորարևելյան կարմրադրոշ հատուկ բանակի քաղվարչության պետ և ռազմական խորհրդի անդամ։ Ընտրվել է ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի, Հեռավորարևելյան երկրամասային կոմիտեի, Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի, ՌՍՖՍՀ և ՍՍՀՄ Կենտգործկոմների անդամ։ Գրել է «Ռազմական հոգեբանության հիմունքները» (1929, ռուսերեն) գիրքը։
Կալանավորվել է 1938 թվականի փետրվարի 1-ին և մեկ տարի անց գնդակահարվել։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։ |