Գրին-Բենկի ռադիոաստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ռադիոաստղադիտարան և Gregorian telescope? |
Մասն է | Green Bank Observatory?[1] և Ազգային ռադիոաստղադիտարան |
Կառավարող | Ազգային ռադիոաստղադիտարան[2] և Green Bank Observatory?[3] |
Սեփականատեր | Ազգային գիտական հիմնադրամ[4][5] |
Երկիր | ![]() |
Վայր | Փոքահոնտաս շրջան[2][1] |
Կիզակետային երկարություն | 60 մետր |
Հիմնադրվել է՝ | դեկտեմբերի 19, 1990[7] |
Անվանված է | Robert Byrd?[1] |
Կայք | greenbankobservatory.org/science/telescopes/gbt/(անգլ.) |
![]() |
Գրին-Բենկի ռադիոաստղադիտարան ԱՄՆ-ի ազգային ռադիոաստղադիտարանը Արևմտյան Վիրջինիա նահանգի Գրին Բենկ քաղաքի մոտ։
Հիմնադրվել է 1950-ական թթվականերին։
Հիմնական գործիքներն են. հորիզոնական առանցքի շուրջը պտտվող 91 մ տրամագծով ռադիոդիտակը, որով դիտումները կատարվում են միայն միջօրեկանում, 43 մ տրամագծով հասարակածային սարվածք ունեցող ռադիոդիտակը, 26 մ տրամագծով հասարակածային սարվածք ունեցող երեք անտենայից բաղկացած ճշգրիտ անտենան։
Ռադիոաստղադիտարանում հաշվողական մեքենաների օգտագործմամբ կիրառվում են դիտումների մշակման ավտոմատացված մեթոդներ։ Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանում ուսումնասիրում են մոլորակների, աստղերի, միգամածությունների, պուլսարների, գերնոր աստղերի, գալակտիկաների, ռադիոգալակտիկաների և քվազարների ռադիոճառագայթումը, ջրածնի ատոմի ու բազմազան մոլեկուլներ գծային սպեկտրները։ 1972 թվականից գալակտիկաների կորիզների ռադիոճառագայթման համատեղ ուսումնասիրություններ են կատարվում Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանում և ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 229)։ ![]() |