Դալիլա Դի Լաձարո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 29, 1953[1][2] (71 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուդինե, Իտալիա |
Քաղաքացիություն՝ | Իտալիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, երգչուհի, կինոդերասանուհի և գրող |
IMDb։ | ID 0223953 |
Դալիլա դի Լաձարո ( իտալ.՝ Dalila Di Lazzaro. հունվարի 29, 1953[1][2], Ուդինե, Իտալիա), իտալացի մոդել, դերասանուհի, երգչուհի և գրող.
Կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել։ Ընդ որում՝ սկզբնական փուլում նրա լուսանկարիչներից մեկը Էնդի Ուորհոլն էր։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ գրավել է դեղին մամուլի ուշադրությունը որպես Սոֆի Լորենի ենթադրյալ ազգականուհի և նույնիսկ նրա պոտենցիալ մրցակցուհի սիրո ասպարեզում[3]։
1970-ականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբը Դալիլան հասցրել է նկարահանվել այնպիսի կինոռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Ալբերտո Լատտուադան, Լուիջի Կոմենչինին, Ֆլորեստանո Վանչինին, Ալբերտո Սորդին, Դարիո Արջենտոն, Կլաուս Կինսկին և Ժակ Դերեն։ Դրանից հետո գլխավորապես աշխատել է հեռուստատեսությունում[4] : 1983 թվականին մերժել է խաղալ Դոմինոյի դերը Բոնդի մասին ֆիլմաշարի հերթական՝ «Երբեք մի ասա երբեք» ֆիլմում, և այդ դերն ի վերջո բաժին է հասել Քիմ Բեսինջերին[5]։
Դալիլայի դերասանական վերջին աշխատանքներից մեկը նրա դերակատարումն է 2013 թվականին Ջովանի Վերոնեզիի նկարահանած «L'Ultima ruota del carro» ֆիլմում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիլա Դի Լաձարո» հոդվածին։ |
|