Դանիիլ Դուբով | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1996[1][2][3] (28 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան[4][5][6] |
Բնակության վայր | Մոսկվա[7] |
Կոչում | գրոսմայստեր[8], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ[9] |
Ներկայիս վարկանիշ | 2707 |
ՖԻԴԵ համար | 24126055 |
365chess | Daniil_Dubov |
Chesstempo համար | 54383 |
ICCF համար | 54383 |
Մարզական ակումբ | Վերդեր Բրեմեն և SK Turm Emsdetten? |
Daniil Dubov Վիքիպահեստում |
Դանիիլ Դիմիտրիևիչ Դուբով (ռուս.՝ Даниил Дмитриевич Дубов, ապրիլի 18, 1996[1][2][3], Մոսկվա, Ռուսաստան[4][5][6]), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2011)[10], արագ շախմատի աշխարհի չեմպիոն (2018): ՖԻԴԵ-ի պատվավոր անդամ Էդուարդ Դուբովի թոռն է։
2010 թվականից միջազգային վարպետ է։ Ռուսաստանի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների բազմակի չեմպիոն է։ Ռուսաստանի պատանեկան հավաքականի անդամ է։ 2009 թվականին Կիրիշիում տեղի ունեցած «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթողն է։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2009 թվականին հաղթեց մինչև 16 տարեկանների պատանեկան օլիմպիադան։ 2012 թվականին երկրորդ տեղը գրավեց շախմատի Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում, որն անցկացվում էր Տյումենում, և իրավունք ստացավ խաղալու սուպեր եզրափակչում։ 2013 թվականին մասնակցել է շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը։ Առաջին շրջանում վստահորեն հաղթեց Սերգեյ Ֆեդորչուկին (2 — 0): Երկրորդ շրջանում Դանիիլին սպասվում էր խաղ՝ գավաթի համար պայքարող Ռուսլան Պոնոմարյովի հետ։ Դա ողջ մրցաշարի ամենաինտրիգային խաղերից մեկն էր, քանի որ միայն «Մահվան» պարտիայից հետո աշխարհն իմացավ, թե ով է հաղթել։ Հաղթողը հենց Դանիիլն էր (5 — 4): Երրորդ շրջանում Դանիիլը պարտվեց Անտոն Կորոբովին (1½ — 2½)՝ այդպիսով դուրս մնալով մրցաշարից։
Բլից շախմատի աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվում էր Դոհայում 2016 թվականի դեկտեմբերի 29-30-ը, Դանիիլն զբաղեցրեց 3-րդ տեղը[11]։
2017 թվականին հաղթեց շախմատի Ռուսաստանի բարձրագույն լիգան, որն անց էր կացվում Սոչիում, և իրավունք ստացավ խաղալու սուպեր եզրափակչում։
2017 թվականին շախմատի աշխարհի գավաթի ժամանակ հասավ մինչև 1/8՝ հաղթելով Դանիել Ֆրիդմանին (3½ — 2½), Սերգեյ Կարյակինին (1½ — 1), Վլադիսլավ Արտյոմևին (1½ — 1): 1/8-ում պարտվեց ապագա հաղթող Լևոն Արոնյանին (1 — 1½):
Այդ նույն տարվա դեկտեմբերին երրորդ տեղը գրավեց շախմատի Ռուսաստանի սուպեր եզրափակչի առաջնությունում։
2018 թվականի արագ շախմատի[12] աշխարհի չեմպիոնն է։
Տարի | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2006 | Դագոմիս | Մինչև 10 տարեկան պատանիների շախմատի Ռուսաստանի առաջնություն | 3 | ||||
Հերցեգ Նովի | Մինչև 10 տարեկան պատանիների շախմատի Եվրոպայի առաջնություն | 7 | 2 | 0 | 7՝ 9-ից | 3 | |
2008 | Հերցեգ Նովի | Մինչև 12 տարեկան պատանիների շախմատի Եվրոպայի առաջնություն | 7 | 1 | 1 | 7½՝ 9-ից | 2 |
2009 | Դագոմիս | Մինչև 16 տարեկան պատանիների շախմատի Ռուսաստանի առաջնություն | 4 | 0 | 5 | 6½՝ 9-ից | 2 |
Կիրիշի | Աշխարհի պատանի աստղեր | 5 | 1 | 5 | 7½՝ 11-ից | 1 | |
2010 | Վորոնեժ | Վորոնեժ-օփեն | 4 | 1 | 4 | 6՝ 9-ից | 1 |
2011 | Մոսկվա | «Աէրոֆլոտ-օփեն» Ա | 1 | 0 | 8 | 5՝ 9-ից | |
Ֆրանսիա | Եվրոպայի առաջնություն | 4 | 3 | 4 | 6՝ 11-ից | ||
2012 | Տյումեն | Ռուսաստանի առաջնություն | 5 | 5 | 1 | 5½՝ 11-ից | 2 |
2016 | Դոհա | Բլից շախմատի աշխարհի առաջնություն | 10 | 2 | 9 | 14½՝ 21-ից | 3 |
2017 | Սոչի | Բարձրագույն լիգա | 4 | 0 | 5 | 6½՝ 9-ից | 1 |
2017 | Թբիլիսի | Աշխարհի գավաթ | 1/8 | ||||
2017 | Սանկտ Պետերբուրգ | Ռուսաստանի առաջնության սուպեր եզրափակիչ | 4 | 2 | 5 | 6½՝ 11-ից | 3 |
2018 | Սանկտ Պետերբուրգ | Արագ շախմատի աշխարհի առաջնություն | 7 | 0 | 8 | 11՝ 15-ից | 1 |
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006 | 2240 | 2175 | 2122 | 2240 | 2122 | |||||||||
2007 | 2121 | 2187 | 2177 | 2161 | 2187 | 2121 | ||||||||
2008 | 2177 | 2200 | 2237 | 2284 | 2284 | 2177 | ||||||||
2009 | 2308 | 2372 | 2421 | 2416 | 2401 | 2421 | 2308 | |||||||
2010 | 2409 | 2406 | 2416 | 2446 | 2456 | 2456 | 2456 | 2406 | ||||||
2011 | 2459 | 2489 | 2505 | 2501 | 2501 | 2502 | 2505 | 2459 | ||||||
2012 | 2498 | 2536 | 2569 | 2569 | 2594 | 2603 | 2603 | 2600 | 2600 | 2603 | 2498 | |||
2013 | 2600 | 2614 | 2614 | 2614 | 2622 | 2638 | 2638 | 2624 | 2624 | 2641 | 2641 | 2629 | 2641 | 2600 |
2014 | 2614 | 2614 | 2618 | 2619 | 2614 | 2614 | 2614 | 2614 | 2614 | 2627 | 2629 | 2629 | 2629 | 2614 |
2015 | 2632 | 2632 | 2627 | 2631 | 2659 | 2661 | 2661 | 2654 | 2661 | 2661 | 2655 | 2655 | 2661 | 2627 |
2016 | 2646 | 2646 | 2634 | 2644 | 2644 | 2666 | 2661 | 2648 | 2648 | 2648 | 2648 | 2660 | 2666 | 2634 |
2017 | 2661 | 2661 | 2661 | 2660 | 2660 | 2652 | 2658 | 2666 | 2666 | 2677 | 2677 | 2683 | 2683 | 2652 |
2018 | 2694 | 2694 | 2701 | 2696 | 2696 | 2691 | 2691 | 2691 | 2709 | 2703 | 2703 | 2703 | 2709 | 2691 |
2019 | 2703 | 2703 | 2703 | 2690 | 2690 | 2700 | 2700 | 2699 | 2699 | 2699 | 2676 | 2690 | 2703 | 2676 |
2020 | 2683 | 2699 | 2699 | 2699 | 2699 | 2699 | 2699 | 2699 | 2699 | 2699 | 2699 | 2702 | 2702 | 2683 |
2021 | 2710 | 2710 | 2710 | 2714 | 2720 | 2720 | 2710 | |||||||
2022 | 2720 | 2711 | 2702 | 2708 | 2720 | 2702 | ||||||||
2023 | 2716 | 2710 | 2716 | 2710 | ||||||||||
2024 | 2708 | 2707 | 2701 | 2708 | 2701 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Դուբով» հոդվածին։ |
|