Դաշտադեմ, գյուղ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արտենի լեռան հարավային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 52 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։ Դաշտադեմ է վերանվանվել 1979 թվականին։
Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Սուրբ Քրիստափորի վանքը։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև, արտաքինից ներկալված ուղղանկյան մեջ և թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ Այն շրջապատված է կոպտատաշ բազալտե պարսպով, ավելացվել են խցեր։ Եկեղեցուց քիչ հյուսիս պահպանված է սև տուֆից կառուցված քառակուսի հատակագծով աշտարակաձև կառույց, որը պայմանականորեն համարվում ե զանգակատուն։