Գյուղ | ||
---|---|---|
Դեղձուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Հիմնադրված է | 1897[1] թ. | |
Մակերես | 2,63 կմ² | |
ԲԾՄ | 878 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1027[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դեղձուտ (նախկին անվանումը՝ Յամանջալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ՝ 29 կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից՝ 12 կմ, Ազատ գետի ձախ ափին։ Դեղձուտ է վերանվանվել 1967 թ. մայիսի 25-ին[3]
Գյուղի հողային սահմանները կից են Կանաչուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Արևշատ, Նշավան, Գետազատ գյուղերի հողատարածքներին։ Խմելու ջուրը գյուղը ստանում է Գառնու սառնորակ աղբյուրներից։
Դեղձուտը զբաղեցնում է 208 հա հողատարածք, որից բնակեցված է 49.1 հա հողատարածքը։ 1916 թվականին իրենց պապերի երկիրն են ներգաղթում հայեր Արևմտյան Հայաստանից` Մուշից, Վանից, Սարիղամիշից, Էրզրումից, Արազդայանից, Պարսկաստանից։ Գյուղի անունը եղել է «Յամանջալու»[4]։ Լինելով հմուտ հողագործներ և լավ արհեստավորներ, լավ իմանալով հողի գաղտնիքները և բնության կողմից պարգևատրված լինելով առատ ոռոգման ջրով, կարճ ժամանակում գյուղը դարձավ Արարատյան դաշտի մրգի ու պտղի առատ շտեմարան։ 1967 թվականին Հովհաննես Շիրազի առաջարկությամբ գյուղը վերանվանվել է Դեղձուտ, դեղձի առատ պաշար ունենալու շնորհիվ։
Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 878 մ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դեղձուտի մշտական բնակչությունը կազմել է 957, առկա բնակչությունը՝ 1027 մարդ[2]։ Մինչև 1918 բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ Հայ բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանից 1920 թվականին[3]։ Դեղձուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1978 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 137 | 214 | 257 | 300 | 409 | 623 | 748 | 849 | 859[7] | 989 | 1027[2] |
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա։ 2011 թվականին գյուղում կառուցվել է հուշահամալիր նվիրված հայրենական մեծ պատերազմի և Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ զոհված մարտիկներին՝ գյուղի նախկին բնակիչ Կորյուն Վարդանյանի հովանավորչությամբ։