Դեյվիդ Ֆինչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Կանադա և Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, comics creator և նկարազարդող |
Թեմաներ | Կոմիքս[1] և իլյուստրացիա[1] |
Պարգևներ | |
Կայք | dfinchartist.com(անգլ.) |
David Finch Վիքիպահեստում |
Դեյվիդ Ֆինչ (անգլ.՝ David Finch, մայիսի 19, 1972, Կանադա և Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1]), կոմիքսների կանադացի նկարիչ, առավել հայտնի է Top Cow Productions' Cyberforce-ի համար արած աշխատանքներով, ինչպես նաև Marvel Comics-ի և DC Comics-ի համար արած մեծ քանակությամբ աշխատանքների համար, որոնցից են New Avengers-ը, Moon Knight-ը, Ultimatum-ը և Brightest Day-ը[3]։
Նա նաև նկարել է Disturbed խմբի ալբոմի պաստառը և մասնակցություն է ունեցել «Պահապանները» ֆիլմի կոնցեպտի ստեղծման գործում[3]։
Դեյվիդ Ֆինչը սկսեց իր կարիերան Top Cow Productions' հրատարակչության Cyberforce սերիայում՝ շարունակական մասնակցությամբ, այն բանից հետո, երբ սերիայի օրիգինալ հեղինակ Մարք Սիլվեստրին վերջացրեց իր աշխատանքը այդ նախագծում։
Ֆինչը իր աշխատանքը շարունակել է Ascension սերիայում՝ Մեթ «Բեթ» Բենինգի հետ։ Դրանից հետո նա Դեյվիդ Վոնի հետ աշխատել է Aphrodite IX-ի առաջին երեք հրատարակությունների վրա։
2003 թվականից Ֆինչը նորից սկսել է աշխատել կոմիքների վրա՝ աշխատելով սերիայի սյուժեի վրա՝ սցենարիստ Բրայան Մայքլ Բենդիսի հետ։ Դրանից հետո դուետը Avengers սերիայի վրա, որպեսզի վերացնեն սուպերհերոսների հզորագույն խումբը և վերածեն նրանց The New Avengers-ի, որտեղ կլինեն որոշ չափով ուրիշ հերոսներ։
Ֆինչը աշխատել է գրող Չարլի Հադսոնի հետ նաև թարմացված Լուսնային Ասպետ-ի վրա։ Այս սերիայից հետո Դեյվիդը Fallen Son: The Death of Captain America սերիայի համար նկարազարդել է Սարդ-Մարդու կերպարը։ Հետո նա աշխատել է Ultimate Marvel-ի «Ultimatum» քրոսովերի համար։ Իր հիմնական աշխատանքների հետ զուգահեռ Դեյվիդը նկարազարդել է մի շարք սերիաների շապիկներ, օրինակ՝ World War Hulk, X-Men #200, X-Men: Messiah Complex , ինչպես նաև X-Infernus մինիսերիայի համար։
Բացի կոմիքսներ նկարելուց, Դեյվիդը աշխատել է նաև Disturbed երաժշտական խմբի Indestructible՝ վերջին ալբոմի շապիկի վրա, ինչպես նաև մասնակցուցություն է ունեցել Ալան Մուրի «Պահապանները» կոմիքսի կինո-ադապտացիայի կոնցեպտի ստեղծման գործում։
2009 թվականին Ֆինչը ստացել է Joe Shuster Award մրցանակը՝ «Անվանի նկարիչը» նոմինացիայում[4]։
2010 թվականի հունվարին հայտարարվել է, որ Ֆինչը լքում է Marvel-ը և դառնում է DC Comics-ի նկարիչը[5]։ 2010 թվականի հուլիսին DC-ը տեղեկացրեց, որ Ֆինչը լինելու է Batman: The Dark Knight մշտական սերիայի նկարիչը և սցենարիստը, որի առաջին սյուժեն նվիրվելու է հսկայական քանակությամբ առեղծվածային հանցագործությունների[6][7]։
Կոմիքսներ (միայն մատիտով արված նկարներ, բայց որ շապիկներ)․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ֆինչ» հոդվածին։ |
|