Դենիս Դավիդով

Դենիս Դավիդով
Ծնվել էհուլիսի 16 (27), 1784[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][3]
Վախճանվել էապրիլի 22 (մայիսի 4), 1839 (54 տարեկան)
Վախճանի վայրՎերին Մազա, Q4333267?, Ռադիշչևսկի շրջան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, ինքնակենսագիր, գրող և ռազմական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
ԱմուսինSofia Nikolaevna Davydova (nee Chirkova)?
ԶավակներYuliya Zasetskaya?[4] և Vadim Davydov?
Изображение автографа
 Denis Davydov Վիքիպահեստում

Դենիս Վասիլևիչ Դավիդով (ռուս.՝ Денис Васильевич Давыдов, հուլիսի 16 (27), 1784[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] - ապրիլի 22 (մայիսի 4), 1839, Վերին Մազա, Q4333267?, Ռադիշչևսկի շրջան), 1812 թվականի Ռուս-ֆրանսիական պատերազմի մասնակից, ռազմական գրող, բանաստեղծ, գեներալ-լեյտենանտ (1831)։ Ծագումով ազնվական։

1813–1814 թվականներին (որպես գեներալ Պյոտր Բագրատիոնի համհարզ) մասնակցել է Ֆրանսիայի (1806-1807), Շվեդիայի (1808-1809) և Թուրքիայի (1809-1812) դեմ պատերազմներին։ 1812 թվականի պատերազմի սկզբին եղել է գումարտակի հրամանատար, ապա որպես պարտիզանական ջոկատի հրամանատար հաջողությամբ գործել է նապոլեոնյան բանակի թիկունքում։ Մասնակցել է ռուսական բանակի 1813–1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1826-1827 թվականներին ծառայել է Կովկասում (1826 թվականի սեպտեմբերին՝ Լոռի-Փամբակում և Շիրակում պարսկական բանակի դեմ գործող ռուսական զորքերի հրամանատար)։ Մասնակցել է 1830-1831 թվականների լեհական ապստամբության ճնշմանը։ Գրել է ռազմապատմական աշխատություններ («1812 թվականի պատերազմական գործողությունների օրագիր», «Պարտիզանական գործողության տեսության փորձ», 1821)։ Դավիդովը առաջինն է հերքել Նապոլեոնի պարտությունը ռուսական սառնամանիքներով պատճառաբանելու մեկնակերպը, թողել է Ա․ Վ․ Սուվորովի, Մ․ Ի․ Կուտուզովի, Պ․ Ի․ Բագրատիոնի և ուրիշների ցայտուն բնութագրեր։ Դավիդովը այսպես կոչված՝ «հուսարական քնարերգության» հիմնադիրն է («Հուսարական խնջույք», «Բորոդինոյի դաշտը» և այլն), գրել է նաև հակացարական բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Давыдов, Денис Васильевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1905. — Т. 6. — С. 15—23.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Давыдов Денис Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Засецкая, Юлия Денисьевна (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1916. — Т. 7. — С. 265—266.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դավիդով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 300