Դիդո Սոտիրիու հուն․՝ Διδώ Σωτηρίου | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1909 |
Ծննդավայր | Այդին, Թուրքիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 23, 2004[1][2] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | գրող, լրագրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Հույն գրողների միություն և ԷԱՄ |
Կուսակցություն | Հունաստանի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Art Review?, I Avgi?, Rizospastis? և Gynaika? |
Պարգևներ | |
![]() |
Դիդո Սոտիրիու (հուն․՝ Διδώ Σωτηρίου, փետրվարի 18, 1909, Այդին, Թուրքիա - սեպտեմբերի 23, 2004[1][2], Աթենք, Հունաստան), 20-րդ դարի հույն գրող, որի ստեղծագործությունները նվիրված են հիմնականում «փոքրասիական ողբերգությանը»։
Դիդո Սոտիրիուն ծնվել է 1909 թվականի փետրվարի 18-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Այդին քաղաքում՝ հույների ընտանիքում։ 1919 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իզմիր։ Սակայն, այսպես կոչված, «փոքրասիական ողբերգությունից» հետո ընտանիքն ստիպված է եղել փախչել Պիրեյ, այնուհետև բնակություն է հաստատել Աթենքում, որտեղ Դիդո Սոտիրիուն անցկացրել է իր հետագա ողջ կյանքը։
Դիդո Սոտիրուն սովորել է Սորբոնի համալսարանում։ 1936 թվականին նա սկսել է աշխատել որպես լրագրող, 1944 թվականին դարձել է «Ριζοσπάστης» ամսագրի գլխավոր խմբագիր[3]։ Փարիզ կատարած ուղևորության ժամանակ Դիդո Սոտիրիուն ծանոթացել է շատ գրողների հետ ու մտերմացել է Լուի Արագոնի հետ։ Վերադառնալով Հունաստան՝ նա սկսել է գրել այն իրադարձությունների մասին, որոնք վերապրել է ինքը հույն-թուրքական պատերազմի ավարտից ու Հունաստանի ու Թուրքիայի միջև բնակչության պարտադիր փոխանակման կազմակերպումից հետ։
1959 թվականին լույս է տեսել Դիդո Սոտիրիուի առաջին վեպը, իսկ 1962 թվականին հրատարակվել է «Ματωμένα χώματα» (Արյունոտ հողեր) վեպը, որ դարձել է նրա ամենամեծ հաջողությունն ու ամբողջ աշխարհում հրատարակվել ավելի քան 250 հազար տպաքանակով։ Քաղաքացիական պատերազմից հետո Սոտիրիուն շարունակել է աշխատել որպես կանանց ամսագրի գլխավոր խմբագիր և միաժամանակ գրել է արտաքին քաղաքականությանը վերաբերող վերլուծություններ հունական տարբեր պարբերականների համար։
Ակտիվ ստեղծագործական գործունեության տարիներին Դիդո Սոտիրիուն արժանացել է մի շարք ազգային մրցանակների գրականության ու լրագրության բնագավառում, իսկ 2001 թվականին Հույն գրողների միությունը սահմանել է մրցանակ ի պատիվ Դիդո Սոտիրիուի։ Այն շնորհվում է ինչպես հույն, այնպես էլ արտասահմանցի հեղինակներին, ովքեր գրում են ժողովուրդների միջև առկա մշակութային կապերի մասին։
Դիդո Սոտիրիուն մահացել է 95 տարեկանում թոքերի բորբոքումից։ Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսն իր ուղերձում նշել է[4].
Ամեն տարի Հույն գրողների միությունը շնորհում է «Դիդո Սոտիրիուի անվան մրցանակ» հույն կամ արտասահմանցի գրողներին, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հունական գրականության ներկայացմանն արտասահմանում։ 2014 թվականին մրցանակն ստացել է իսպանացի էսսեիստ ու թարգմանիչ Պեդրո Բադենասը[5]։
|